Հինգշաբթի օրը Հյուսիսային Իռլանդիայում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու՝ 1998-ին Օմա քաղաքում իրականացված ահաբեկչությանը մասնակցելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ահաբեկչության հետևանքով զոհվել էր 29 մարդ՝ ներառյալ զույգ երեխայի սպասող հղի կին: Իռլանդիայի Մոնագան կոմսության բնակիչ Շեյմուս Դելիի դատավարության առաջին նիստը տեղի կունենա ապրիլի 11-ին՝ հայտնել են իրավապահ մարմինները:
Ահաբեկչության, որի պատասխանատվությունը ստանձնել են «Իսկական Իռլանդիա» խմբավորման զինյալները, զոհերի հարազատները քաղաքացիական հայց են ներկայացրել Դելիի և ևս 3 մարդու դեմ: Դելին համառորեն հերքում է իր մասնակցությունն Օմայի ահաբեկչությանը:
1998-ին Օմայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել էր 29, վիրավորվել 220 մարդ:











































