Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանն անդրադարձավ ՀՀ զինանշանի վրա եղած սխալներին. «Մեր կառավարությունն այս առումով ինչ-որ բան ձեռնարկելո՞ւ է, թե՞ ոչ»:
Նրա խոսքով՝ կարող է թվալ, թե սա ամենակարևոր հարցը չէ. «Սակայն ինչպես նավը կկոչես, այնպես էլ կլողա. հիմա մեր նավակի վրա կարծես սխալներ կան»:
Պատգամավորը փոխանցեց նաև 8-րդ դասարանցու մտահոգությունը այն մասին, որ ռազմագիտության դասագրքում բազմաթիվ սխալներ կան:
Մանրամասները՝ տեսանյութում:










































