Ինչպես գրում է բրիտանական The Daily Telegraph-ը, համացանցերում շատ կենդանիներ ունեն իրենց հաշիվները և դարձել են հայտնի սոցիալական ցանցերի օգտատերեր: Տնային կենդանի պահող յուրաքանչյուր երկրորդ բրիտանացի իր փոքր ընկերոջ նկարները տեղադրում է սոցիալական ցանցերում:
Այժմ բրիտանական հայտնի պարբերականը ներկայացրել է ինտերնետում վերբեռնված ամենահետաքրքիր տեսանյութերի եռյակը, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը: Կարծում ենք դրանցից ամենահետաքրքիրը երրորդ տեսանյութն է, երբ լուսնոտ շունը սկսում է անսովոր շարժումներ կատարել:











































