ԵԽԽՎ-ն պատրաստվում է շարունակել Ռուսաստանի հետ
երկխոսությունը: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի խոսնակ Աննա Բրասերը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել երկխոսությունը ռուսական պատվիրակության հետ, որին այսօր Վեհաժողովում զրկել են բոլոր իրավունքներից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Եթե մենք ուզում ենք շարունակել այս երկխոսությունը, անհրաժեշտ է շարունակել միմյանց հետ խոսելը: Եթե կա խնդիր, ապա պետք է խոսել մարդկանց հետ, այլ ոչ թե նրանց մասին»,- ասել է նա:
Ավելի վաղ ԵԽԽՎ-ը ռուսական կողմին զրկել էր ձայնի իրավունքից մինչեւ 2014 թ. վերջը՝ Ղրիմի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու պատճառով:











































