ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Իրանի հետ պատերազմի, եթե Թեհրանը Պարսից ծոցի շրջանում սադրանքներ սկսի։ Այս մասին հաղորդում է Politico-ն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ռազմական դիմակայությանն ավելի լավ է պատրաստված, քան երբևէ։
«Եթե Իրանը որևէ բան ձեռնարկի, նա պարտություն կկրի, որը երբեք չի տեսել»,-ասել է Թրամփը։
Նա նաև չի բացառել նոր պատերազմների հավանականությունը, որին ստիպված կլինի մասնակցել ԱՄՆ-ն։