Հրայր Թովմասյանը որևէ կարգավիճակ չունի քրեական գործում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Քրեական գործը հարուցվել է դեպքի առթիվ, Հրայր Թովմասյանը որևէ կարգավիճակ չունի այդ քրեական գործում։ Հանգամանքները պարզելու համար որոշակի մարդիկ հրավիրվում են ԱԱԾ, զուտ իրավական մասով պետք է հետևենք ընթացքին, հասկանանք՝ ինչ է կատարվում», – ասաց Տիգրան Ավինյանը։