Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 09.52-ին, ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում` Սրբ. Սարգիս եկեղեցու մոտակայքում, նկատել են դանակահարված քաղաքացու, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային (մոտ 700-800 մ):











































