Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտարարել է, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում իր թիմը չի խուսափում որևէ ակումբի դեմ խաղից: Այդ կերպ արգենտինացի մասնագետը պատասխանել է հարցին, թե արդյո՞ք կցանկանար խուսափել Մադրիդի «Ռեալ»-ի դեմ հանդիպումից:
«Մենք կմրցակցենք այն թիմի հետ, որը մեզ բաժին կհասնի վիճակահանության արդյունքում: Այդ հարցը մեզնից չի կախված: Պարզապես հուսով ենք, որ կարող ենք արժանապատիվ խաղ ցուցադրել»,- ասել է Սիմեոնեն:
Հիշեցնենք` մրցաշարի քառորդ եզրափակիչում «Ատլետիկո»-ն առավելության է հասել կատալոնական «Բարսելոնա»-ի նկատմամբ:



































