Fichajes-ի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրվում է Լոնդոնի «Տոտենհեմ»-ի դարպասապահ Ուգո Լյորիսի ծառայություններով:
Նշվում է, որ ֆրանսիացի դարպասապահի՝ ակումբային գրանցումը փոխելու հավանականությունը մեծ է, քանի որ «Տոտենհեմ»-ը, ամենայն հավանականությամբ, Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության ուղեգիր չի նվաճի:
«Ռեալ»-ից կարող է հեռանալ իսպանացի դարպասապահ Դիեգո Լոպեսը: Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Լյորիսն անցկացրել է 44 խաղ՝ 12 խաղերում դարպասը պահելով անառիկ:









































