Ֆրանսիայի հավաքականի ավագ և կիսապաշտպան Զինեդին Զիդանը կարող է ստանձնել «Մոնակո»-ի գլխավոր մարզչի պաշտոնը:
Ակումբի սեփականատեր Դմիտրի Ռիբոլովլևը կազմել է թիմի գլխավոր մարզչի թեկնածուների ցուցակը:
«Մոնակո»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերիի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2015 թվականը, սակայն իտալացին կարող է հեռանալ պաշտոնից 2014 թվականի ամռանը: Ավելի վաղ նշվում էր, որ 2016 թվականին Զիդանը գլխավորելու է Մադրիդի «Ռեալ»-ը:









































