Sunday, 28 04 2024
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ

«Ֆիզիկականս տեղն ա, մտավորս բավականացնում ա». Ալիկ Սարգսյանը դեմ չէ լինել նոր կառավարությունում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է նախագահի խորհրդական, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:    

Պարոն Սարգսյան, որպես նախագահի խորհրդական՝ Դուք ի՞նչ խորհուրդ եք տալիս նախագահին, ո՞ւմ նշանակի վարչապետի պաշտոնում:

– Նման խորհուրդ նախագահն ինձնից չի հարցրել, որ հարցնի, կարող եմ մի երկու արգումենտ բերել՝ ով պիտի վարչապետ դրվի կամ ինչպիսի մարդ: Բայց նախագահն ինձ չի հարցնում, առայժմ չի հարցրել, խորհրդականներից որևէ մեկին, կարծում եմ, չի հարցրել: 

Ձեր կարծիքով՝ ո՞վ կլինի ապագա վարչապետը:

– Շատ շատերը կան, որ կարող են նորմալ աշխատել վարչապետի պաշտոնում, բայց էս պահին ես չեմ կարող հավանական թեկնածուի անուն տալ: Ում հարմար կգտնի մեծամասնությունը, էն մարդը, ով ունի անցած ճանապարհ, փորձ, տնտեսությունից անհրաժեշտ գիտելիքներ: Կարծում եմ՝ այդ մարդու նախագահն աչքի առաջ ունի: Թե ով է՝ չգիտեմ, տեղեկություն չունեմ, չեմ էլ հետաքրքրվում: Կարծում եմ՝ մի հազար անգամ արդեն քննարկած կլինեն, ծանրութեթև արած կլինեն:

– Հովիկ Աբրահամյանի անունն է ամենից շատ շրջանառվում: Կարծում եք՝ դա դիտավորյա՞լ է արվում, թե՞ հնարավոր է նա դառնա վարչապետ:

– Ճիշտն ասած, Հովիկ Աբրահամյանին ահագին ժամանակ է՝ չեմ տեսել: Ռեալ է, ռեալ չի՝ չգիտեմ:  

Պարոն Սարգսյան, իսկ Դուք ի՞նչ խորհուրդներ եք տալիս Սերժ Սարգսյանին:

– Հիմա իմաստ ունի՞, որ ես ամբողջ բլոկը, ինչով զբաղվում եմ, ներկայացնեմ Ձեզ:

Դա հո գաղտնի՞ չի, պարոն Սարգսյան:

– Չէ, գաղտնի չի: Տարբեր հարցերով նախագահն ինձ հատուկ հանձնարարություններ է տալիս, ես կատարում, բերում, ներկայացնում եմ: Ինչու չէ, ԱԺ գնացող շատ իրավական ակտեր էլ իմ ձեռքի տակով են անցնում: Ես իմ կարծիքը հայտնում եմ դրա հետ կապված: Ես իմ գործը կատարում եմ, կարծում եմ՝ նախագահը դժգոհ չի: Իմ ոլորտը ուժային կառույցները չեն, չնայած կարող է այդ գծով էլ հանձնարարական լինի, կատարեմ:

Սերժ Սարգսյանը, անդրադառնալով կառավարության հրաժարականին, ասաց, որ կառավարությունում փոփոխություններ են հնարավոր: Դուք ի՞նչ փոփոխություններ եք կանխատեսում՝ ովքե՞ր կփոխվեն, ովքե՞ր կմնան:

– Հիմա դժվարանում եմ այդ մասին ասել: Կարծում եմ՝ ամեն մեկն էլ իր գործն անում է: Մեկը՝ մի քիչ շատ, մեկը՝ մի քիչ քիչ, բայց ամեն դեպքում դա չի էականն այս պահին: Էականն այն է, որ վարչապետը հրաժարական է տվել, կառավարության կազմը պիտի փոխվի: Սահմանադրությամբ էլ է դա հաստատված, իմ կարծիքով էլ՝ նորովի մոտեցում է պետք: Արդեն, երբ վարչապետը հրաժարական է տվել, իմ կարծիքով՝ կառավարության հրաժարականն էլ է տրամաբանության մեջ, և նոր կառավարություն պիտի ձևավորվի, որը նորովի սկսի աշխատել:

Ինչ-որ մի նոր բանի է ժողովուրդը սպասում, նոր մոտեցման: Էդքանը հաստատ գիտեմ: Դա կլինի ավելի խիստ, թե ավելի մեղմ, ավելի ընդգծված, ամեն դեպքում նոր կառավարությունն էդ խնդիրը պետք է լուծի, որ ժողովրդի գոհունակությանը բոլորս ականատես լինենք, որ հասկանանք՝ ժողովուրդը տեսավ փոփոխությունը: Իսկ եթե պիտի ամեն ինչ մնա նույնը, անձերի փոփոխությամբ ոչ մի բան չի փոխվի:

Իսկ Դուք կցանկանա՞ք լինել նոր կառավարությունում:

– Եթե նախագահը նպատակահարմար գտնի, ինչո՞ւ պիտի չցանկանամ որ: Կգնամ, կաշխատեմ: Ես չեմ կարծում, թե սպառվել եմ, ես չեմ կարծում, թե իմ էն տարիքն ա, որ ես նախապատրաստվեմ թոշակի: Ֆիզիկականս տեղն ա, մտավորս բավականացնում ա և կարող եմ ցանկացած պաշտոնի էլ գնալ, իմ խոսքն ասել:

Ոստիկանապետի պաշտոնին կուզենա՞ք վերադառնալ:

– Ես նման բան ասեցի՞: Ես կարծում եմ՝ ինձ պետք չի ոստիկանապետի պաշտոն: Ես իմ խոսքն ասեցի 3 տարում, ցույց տվեցի, որ ի վիճակի եմ, աշխատում եմ ու վատ չեմ աշխատում: Ես հիմա իմ աշխատանքից գոհ եմ, մանավանդ որ նախագահն էլ է շնորհակալություն հայտնել իմ աշխատանքի համար: Ես չեմ ուզում դա մոռանալ, ոչ էլ թույլ կտամ մեկն ու մեկը դա հերքի, իմ արածը մնացել ա մինչև հիմա ու չի կորի: Բայց նախագահը ում կտեսնի՝ ես չեմ որոշում: Դուք իմ մասին հարցրեցիք, ես ասեցի, ես ձև չեմ թափում, ասեմ՝ ոչ, ես ուզում եմ մնալ նախագահի նստավայրում: Չէ, իհարկե, կուզենայի գնալ մի աշխատանքի, որ իմ խոսքն ասեի, ցույց տայի իմ հնարավորությունը, որ ուղեղս կարծրացած, չորացած չի, աշխատում ա և ոչ պակաս որևէ մեկից: Բայց դա պետք է նպատակահարմար գտնի երկրի նախագահը: Կտեսնի՞ ինձ որևէ պաշտոնում՝ կգնամ, կաշխատեմ, չի՞ տեսնի՝ նշանակում է նպատակահարմար չի, կմնամ իմ տեղում: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում