Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան 500-րդ հանդիպումն անցկացրեց «կապտանռնագույններ»-ի կազմում` մասնակցելով Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ խաղին:
Ավելի վաղ 500 խաղերի սահմանագիծը հատել են «Բարսելոնա»-ի միայն 4 ֆուտբոլիստներ` Չավին, Միգելին, Պույոլը և Վալդեսը:
Հիշեցնենք` կատալոնական ակումբը չկարողացավ հաղթահարել «Ատլետիկո»-ի արգելքը և զրկվեց Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում պայքարը շարունակելու հնարավորությունից:






































