Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Տոմաս Մյուլլերի կարծիքով` իր թիմն արժանի էր նվաճելու Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիրը:
«Շատ լարված երեկո էր: Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը, իսկ այնուհետև նաև առաջ անցնել:
Կարծում եմ` երկու խաղերի արդյունքում մենք, իսկապես, արժանի էինք մրցաշարի կիսաեզրափակիչ անցնել: «Բավարիա»-ն արժանի էր հաղթանակի»,- ասել է Մյուլլերը:












































