Sunday, 07 06 2026
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում

Ինչպես է թուրքական զորքն աջակցել Քեսաբի հայաթափմանը. նոր մանրամասներ Սիրիայից (տեսանյութեր)

Ներխուժումը Քեսաբ տեղի է ունեցել թուրքական զորքի աչքերի առաջ, սահմանը բաց է եղել, որպեսզի զինյալները հեշտությամբ ներխուժեն Քեսաբ: Սիրիայի «Ալխաբար» կայանի գործադիր տնօրեն, քաղաքական լուրերի պատասխանատու Սարգիս Քասարջյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Քեսաբ գյուղաքաղաքում սիրիական իշխանության զորք գոյություն չի ունեցել, որովհետև Քեսաբն, ինչպես որ գիտեք, Կիլիկիայի մեկ բաժինն է, 1953թ. Սիրիայի և Թուրքիայի նախագահների միջև ձեռքբերված համաձայնությամբ՝ այդ շրջանում երբեք զորք տեղակայված չի եղել: Ըստ նրա՝ փոխարենը Սիրիական պետությունն այնտեղ ուներ միայն ոստիկանատներ, իսկ քեսաբյան հարձակումը եղավ ոստիկանատների վրա, հայերը տեսան, որ հարձակում կա ոստիկանատների վրա և մեծամասնությամբ վախեցան ու փախան հեռու գյուղեր և մասնավորապես Լաթաքիա:

«Զորքերն էլ մտան և սկսեցին գրավել ոստիկանատները, զուգահեռաբար գրավեցին միակ սահմանային անցքը, որը կապում էր Սիրիան Թուրքիային, քանի որ Սիրիան փակել էր այդ սահմանը: Կան անհետ կորած անձինք: Այդ զինյալների շարքերում կային չեչեններ, թուրքեր, արաբական երկրների հպատակությամբ անձինք, Լաթաքիայի արևելյան գյուղերից զինյալներ, թուրքմեններ՝ Քեսաբի մոտ գյուղաքաղաքներ կան, որոնց բնակիչներն ունեն թուրքական արմատներ, նրանց այստեղ անվանում են թուրքմեններ»,- նշեց Սարգիս Քասարջյանը՝ հավելելով, որ այդ ծայրահեղական խմբավորումներն էին «Ջաբհաթ Ալ-Նուսրա»-ն, «Շամ ալ-Իսլամ»-ն ու «Անսար ալ-Շամ»-ը:

Քասարջյանի համոզմամբ՝ այս ծայրահեղականների նպատակն առաջ գնալն էր, քանի որ զինյալների համար որևէ քաղաք, որ պետք է գրավեն, հաղթանակ է, առավել ևս երբ խոսքը Քեսաբի մասին է, քանի որ Քեսաբը Լաթաքիային կապված նահանգ է, որը ներկայիս նախագահի ծննդավայրն է: Նրա խոսքով՝ ամենակարևոր պատճառն այն է, որ Սիրիայի իշխանության զորքը վերջին շրջանում, որին աջակցում է լիբանանյան «Հըզբոլլահ» կուսակցությունը, ահագին շրջաններում հաղթանակ էր արձանագրել, որոնք դժվար էին տրվում նախկինում, շատ շրջաններ ազատագրվեցին, զինյալներին անհրաժեշտ էր բարոյական հաղթանակ:

« Որևէ փաստ չկա այն մասին, թե թիրախը քեսաբահայերն էին, չնայած որևէ մեկ ժամանակ այդ հարցը հաշվից դուրս չի կարելի թողնել, որովհետև թուրքը մնում է թուրք, չի փոխվում: Ի դեպ, ներխուժումը Քեսաբ տեղի էր ունեցել թրքական զորքի աչքերի տակ, սահմանը բաց են թողել, որպեսզի զինյալները հեշտությամբ ներխուժեն Քեսաբ: Ուղղակի հայությանը թիրախ անվանելու համար պետք է փաստ ունենալ, որը չկա: Քեսաբ մտնելը բարոյական հաղթանակի նման մի բան էր»,- ասաց Սարգիս Քասարջյանը:

Դիտարկմանը, թե հայաստանյան իշխանությունների արձագանքը Քեսաբին չկոտրե՞ց արդյոք այն չեզոքությունը, որը պահվում էր հայկական կողմից սիրիական պատերազմի ողջ ընթացքում, արձագանքեց, ասելով, որ հայ համայնքը որքան փորձեց չեզոք մնալ, այնքան ընդդիմադիրները փորձեցին հայերին ևս ներգրավել հակամարտությունում:

«Քեսաբը գրավելը զինյալների համար ռազմավարական, պատերազմական նշանակություն չուներ, Քեսաբը գրավելով Դամասկոսին ավելի չէին մոտենում կամ որևէ տեսակի հաղթանակ գրանցում, Քեսաբի բոլոր այդ շրջանները, որ գրավվեցին, մոտավորապես 36 քառակուսի կմ է, որևէ մեկ հատկանշական իմաստ չունի, եթե ռազմավարական իմաստով ենք խոսում: Փաստորեն, սա ևս մեկ փորձ է հայերին ոչ թե կողմ դարձնել, այլ հայերին ևս հակամարտությունում մտցնել»,- ասաց Քասարջյանը՝ հավելելով, որ ընդդիմադիր զինյալների նպատակն էլ ավելի մեծ քաոս ստեղծելն էր երկրում, Սիրիայի բոլոր ազգային և կրոնական փոքրամասնություններին ևս հակամարտությանը մաս դարձնելը: «Սիրիայի բոլոր սահմաններն այսօր բաց են զինյալների համար և նրանց տիրապետության տակ են, ուստի մտածել, որ քեսաբյան սահմանով կապ է հաստատվում Սիրիայի և Թուրքիայի միջև, սխալ է: Եթե իսկապես նպատակ կար հայերին չեզոք պահել, շատ ավելի ճիշտ կլիներ սահմանային այդ 12 կիլոմետրանոց շղթան, որ հայկական գյուղաքաղաքներն են գտնվում, չեզոք պահել ներխուժումից»,- ասաց Սարգիս Քասարջյանը:

Անդրադառնալով հարցին, թե ո՞րը պետք է լինի հայաստանյան կողմի դիրքորոշումն՝ ասաց, որ միջազգային քաղաքական հարթությունում կարելի է ճնշում բանեցնել և հասնել էլ ավելի մեծ անվտանգության ապահովման, ինչպես Քիմ Քարդաշյանը, Շեռը, կարելի էր քաղաքական ճնշումներ բանեցնել, գոնե նամակով միջազգային ընտանիքներին, ՄԱԿ-ին դաժանությունների, հայկական եկեղեցիներն այրելու մասին իրազեկել և պատասխանատվության կանչել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում