ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրը գլխավորել է Տեխասի Ֆորթ Հուդ ռազմաբազայում հրաձգության զոհերի հիշատակի արարողությունը: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Սպիտակ տանը:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԱՄՆ զինծառայող Այվան Լոպեսի իրականացրած հրաձգության հետևանքով զոհվել է 3 զինծառայող, ևս 16-ը վիրավորվել են: Հարձակվողն ինքնասպան էր եղել:
Բազայում Օբաման հանդիպել է զոհվածների ծնողներին և երախտագիտություն հայտնել՝ հիշելով 2009-ի նմանատիպ դեպքը, երբ զոհվեց 13 մարդ:











































