Վատիկանում ներկայացրել են eRosary էլեկտրոնային աղոթքի համրիչները: Գաջեթը ներկայացված է «Հռոմի պապի աղոթքների համաշխարհային ցանց» կազմակերպության էջում:
Սարքը կապվում է սմարթֆոնին iOS-ով և Android-ով՝ «Click to Pray» հավելվածի միջոցով: Համրիչը հնարավոր է ակտիվացնել ժեստի միջոցով՝ խաչակնքվելով:
Ապարանջանը բաղկացած է հեմատիտից և սև ագաթից պատրաստված 10 ուլունքներից, ինչպես նաև ներկառուցված սենսորով խաչից, որը խելացի ժամացույցի նման տեղեկատվություն է հավաքում օգտագործողի առողջության մասին:
Համրիչները կարժենան 99 եվրո: