ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Սիրիայից քիմիական զենքի դուրսբերման ժամկետները: Այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցում հայտնել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին:
«Մենք շարունակում ենք զրույցը Ռուսաստանի հետ Սիրիայի մասին, խնդրում նրանց ճնշում գործադրել սիրիացիների վրա՝ իրականացնելու քիմիական զենքի հանձնման նպատակները»,- հայտարարել է Պսակին:
Նրա խոսքով՝ այդ հարցում մեծ առաջընթաց է նկատվում, սակայն գործընթացի ավարտը դեռևս շատ հեռու է:








































