Ամերիկյան Ֆլորիդա նահանգում ավտոմեքենան մխրճվել է մանկապարտեզի շենքի մեջ, ինչի հետևանքով տուժել է 15 մարդ, որից 12-ը՝ երեխաներ: Այս մասին հայտնում է WKMG հեռուստաալիքը:
Ստացած վնասվածքներից երեխաներից մեկը հիվանդանոցում մահացել է: Դեպքը տեղի է ունեցել Օռլանդո քաղաքում: Հեռուստաալիքի տվյալներով՝ մեքենան դուրս է եկել ճանապարհից և մխրճվել պատի մեջ այլ մեքենայի կողմից հարված ստանալուց հետո:
Տուժածները հոսպիտալացվել են: Նրանցից ոմանք լուրջ վնասվածներ են ստացել՝ հայտնել են տեղի իշխանությունները:
Ոստիկանությունը փնտրում է վթար հրահրած մեքենայի վարորդին, ով տեղի ունեցածից հետո չի դադարեցրել ընթացքն ու թաքնվել է դեպքի վայրից:











































