Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիա»-ն ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:
Հանդիպման 57-րդ րոպեին Պատրիս Էվրան Անտոնիո Վալենսիայի փոխանցումից հետո բացեց հաշիվը, բայց դաշտի տերերից պատասխան գոլը խփելու համար պահանջվեց ընդամենը 2 րոպե: Աչքի ընկավ Մարիո Մանջուկիչը:
67-րդ րոպեին «Բավարիա»-ին հաշվի մեջ առաջ մղեց Տոմաս Մյուլլերը: 76-րդ րոպեին մյունխենյան ակումբի 3-րդ գոլն այդ խաղում խփեց Արյեն Ռոբենը:
«Բավարիա» – «Մանչեսթեր Յունայթեդ»` 3:1
0:1 Պատրիս Էվրա (57’), 1:1 Մարիո Մանջուկիչ (59’), 2:1 Տոմաս Մյուլլեր (67’), 3:1 Արիեն Ռոբեն (76’)






































