Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

Orange Հիմնադրամը կաջակցի տեսողության խանգարումներ ունեցողներին

Այսօր Orange Հիմնադրամը հայտարարեց իր առաջին բարեգործական ծրագրի մասին: Հիմնադրամը սկսում է համագործակցություն Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) հետ, որով վերջինիս ֆինանսական աջակցություն կցուցաբերի: Առաջին ծրագիրը, որը կյանքի կկոչվի այս համագործակցության շրջանակներում, 2011թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Շիրակի մարզում իրակակացվելիք անվճար ակնային զննումներն են մարզի բոլոր բնակիչների և բուժումները` սոցիալապես անապահով մարդկանց համար:

«Մենք մեծ ուրախությամբ ենք միանում այս գործին, որն իսկապես փոխում է մարդկանց կյանքը: Տեսողական խնդիրներ ունեցողներն Orange Հիմնադրամի հոգածության կենտրոնում են ոչ միայն Հայաստանում, այլ բազմաթիվ այլ երկրներում, ուր գործում է հիմնադրամը: Մեր ընկերության ամենաառաջնային խնդիրն է հեշտացնել հաղորդակցումը մարդկանց միջև, իսկ մարդկային հաղորդակցության գործում մեծ է տեսողության դերը: Այսօրվանից մեկնարկում է մի համագործակցություն, որի շնորհիվ բոլոր տարիքների բազմաթիվ բնակիչներ կվերագտնեն աչքի լույսը, իսկ էլ ավելի մեծ թվով մարդկանց օգնություն կցուցաբերվի` կանխելու հիվանդության առաջացումը», ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան:

Շիրակի մարզում ՀԱՆ-ի աշխատանքերին աջակցելու համար Orange Հիմնադրամը տրամադրել է 9 միլիոն դրամ, որի շնորհիվ, ըստ նախնական հաշվարկների, նախատեսվում է իրականացնել շուրջ 3,000 մեծահասակների և 1,200 երեխաների ակնային զննումներ, կատարել մոտ 250 վիրահատություն և լազերային բուժումներ, ինչպես նաև տրամադրել շուրջ 1,200 ակնոց:

«Վերջին երկու տասնամյակների ընթացքում Հայկական ակնաբուժության նախագիծն իր աշխատանքերը կազմակերպում է մեծամասամբ հայկական Սփյուռքից և տարբեր միջազգային հովանավորներից ստացվող հանգանակությունների շնորհիվ: Orange Հիմնադրամի հետ մեր համագործակցության պարագայում մենք ուրախ ենք ունենալ Հայաստանում առաջատար դիրքեր ունեցող արդեն կորպորատիվ գործընկեր, որը խոշոր հանգանակության շնորհիվ էապես կաջակցի ՀԱՆ-ին` հետևաբար և ծրագրի ծառայություններից օգտվող մարդկանց: Մեզ հաճելի է, որ Orange-ը Հայաստանում կարողանում է ներկայացնել բարեգործություն իրականացնելու նման բարձր մակարդակի օրինակ», ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը:

Բնակչության ակնային զննումների աշխատանքերում ՀԱՆ-ը նաև ակնկալում է տեղի ակնաբույժների ներգրավումը, ովքեր կաջակցեն բուժման և ակնոցների կարիք ունեցող մարդկանց հայտնաբերման գործում:

Սկսած օգոստոսի 16-ից` ՀԱՆ-ի ակնաբուժական խմբերը կայցելեն երկու քաղաքային և 44 գյուղական համայնքներ Շիրակի մարզի Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի շրջաններում: Այնուհետև ՀԱՆ-ի Աչքի շարժական հիվանդանոցը (ԱՇՀ) կկայանի երեք շրջկենտրոններում` Մարալիկում, Արթիկում և Ախուրյանում, որտեղ անհրաժեշտ բուժում` ներառյալ վիրահատություններ, կստանան ԱՇՀ ուղեգրված բոլոր հիվանդները: Աշխատանքերի ստույգ ժամանակացույցը կհրապարակվի լրացուցիչ:

Այս ծրագրի շրջանակում հատուկ երեխաների համար Շիրակի մարզի ինը դպրոցներում ակնային զննումների հետ զուգահեռ կանցկացվեն նաև ակնային խնամքի հանրակրթական դասընթացներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում