Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակը տրամադրվել էր 85 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկեղ տղամարդկանց:
Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Աղասի Աղասյանը: Վերջինս պոկում վարժությունում իր գլխավերևում կարողացավ պահել 150 կլիոգրամանոց ծանրաձոողը՝ բարեհաջող կատարելով միայն առաջին մոտեցումը: Հրում վարժությունում Աղասյանը գրանցեց 195 կիլոգրամ արդյունք: Այսպիսով, երկամարտի 345 կիլոգրամ արդյունքով Աղասի Աղասյանը Եվրոպայի առաջնութունում զբաղեցրեց 4–րդ հորիզոնականը: Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց բուլղարացի ծանրորդ Իվան Մարկովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ այս առաջնության ընթացքում Հայաստանը ներկայացնող Սմբատ Մարգարյանը բրոզնե մեդալակիր է դարձել 56 կլիոգրամ քաշային կարգում, իսկ Վանիկ Ավետիսյանը արծաթե մեդալ է նվաճել 69 կիլոգրամ քաշային կարգում: Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Տիգրան Մարիտիրոսյանը այս առաջնությունում բավարավել է 4-րդ հորիզոնականով՝ չնայած պոկում վարժությունում նվաճած փոքր ոսկե մեդալին:










































