Մադրիդի «Ռեալ»-ի մարզչական շտաբը մինչ օրս հստակ չգիտի, թե թիմի կազմից դեռ որքան ժամանակ է բացակայելու հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, հաղորդում են իսպանական լրատվամիջոցները:
Պորտուգալացուն անհանգստացնում են ծնկի շրջանում ցավերը, և նա չի մասնակցել «Արքայական ակումբ»-ի վերջին երկու հանդիպումներին: Ակնկալվում է, որ «Ոսկե գնդակ»-ի կրկնակի դափնեկիրը բաց կթողնի նաև Իսպանիայի Լա Լիգայի «Ալմերիա»-ի դեմ հանդիպումը, որը կայանալու է առաջիկա հանգստյան օրերին: Լավագույն դեպքում` Ռոնալդուն դուրս կգա խաղադաշտ, բայց չի անցկացնի ամբողջական 90 րոպե:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ն ապրիլի 16-ին Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի շրջանակներում ուժերն է չափելու «Բարսելոնա»-ի հետ:










































