Ադրբեջանը Ռուսատանին բողոքի նոտա է հանձնել ՌԴ Պետդումայի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի` Արցախ կատարած այցի պատճառով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն` հղում անելով Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը։
«Համապատասխան հայտագիր է ներկայացվել Ռուսատանի ԱԳՆ` ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի այցի պատճառով», – նշված է հաղորդագրության մեջ։
Բաքուն զայրացել է, որ Զատուլինը «Ադրբեջանի օկուպացված տարածքում» մասնակցել է միջոցառումների։