Մոսկվայի «Դինամո»-ի և Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հայտնել է,թե ինչպես է իր թիմը հրաժեշտ տվել Դան Պետրեսկուին և կարծիք է հայտնել նոր գլխավոր մարզչի` Ստանիսլավ Չերչեսովի մասին:
«Շատ հուզիչ էր Պետրեսկուին հրաժեշտ տալու պահը: Նա իր օգնականների հետ գրկախառնվում էին ֆուտբոլիստներին: Ակնհայտ էր, որ բոլորը շատ հուզված են:
Ինչ վերաբերում է նոր գլխավոր մարզչին, ապա, սովորաբար, նա նոր էմոցիաներ է բերում իր հետ: Հիմնական կազմում չընդգրկվող ֆուտբոլիստները հույս են ունենում, որ իրավիճակը կփոխվի: Իսկ նրանք, ովքեր ընդգրկվում են հիմնական կազմում, ցանկանում են ապացուցել, որ արժանի են: Կարծում եմ` առողջ մրցակցությունը օգտակար կլինի և մենք կփորձենք առավելագույն միավորները վաստակել»,- ասել է Բերեզովսկին:









































