Մադրիդի «Ռեալ»-ի դարպասը խփած երկու գոլերի հեղինակ Մարկո Ռոյսը հայտարարել է, որ «Բորուսիա»-ի համար դժվար է հարմարվել Չեմպիոնների Լիգայից դուրս մնալու փաստի հետ:
«Մենք վատ անցկացրինք առաջին խաղը: Սակայն պատասխան հանդիպման առաջին իսկ րոպեից արեցինք հնարավորը: Ցավոք, մեզ չվացականացրեց հաջողությունը, բայց մենք շատ մոտ էինք բոլորին զարմացնելուն:
Կարող էինք գոլեր խփել, որոնց շնորհիվ առաջ կանցնեինք: Իսկ հիմա բարդ է հարմարվել մրցաշարից դուրս մնալու մտքի հետ: Մենք ավելի լուրջ ակնկալիքներ ունեինք»,- ասել է Ռոյսը:








































