Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Լիսաբոն չգնալը Հայաստանի իշխանությունների անսկզբունքայնության հետևանք է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը
– Սերժ Սարգսյանը հրաժարվեց մասնակցել նոյեմբերի 19-20-ը Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Պարոն Սարգսյան, որքանո՞վ եք հիմնավոր համարում այդ որոշման պաշտոնական բացատրությունը:
– Պաշտոնական հայտարարությունում նշված պատճառաբանությունը որևէ նշանակություն չուներ, քանի որ միջազգային ցանկացած կազմակերպությունում արված հայտարարություններում մշտապես ընդգծվում է երկրների տարածքային ամբողջականությունը, մանավանդ որ` եզրափակիչ փաստաթղթում ընդհանրապես գոյություն չուներ Ղարաբաղ տերմինը: Կարծում եմ, Լիսաբոն չգնալու մասին որոշումը կայացվել է Մոսկվայում` Սարգսյան-Մեդվեդև հանդիպման ժամանակ: Պարզ երևում է, որ պաշտոնական բացատրությունները և իրականությունը միմյանցից տարբեր են: Ավելի շուտ, ես կարծում եմ, պատճառները պետք է ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների մեջ տեսնել:
– Իսկ հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանի այդ քայլը այլ` ավելի անդառնալի հետևանքներ ունենա:
– Ի վերջո, Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ, և հետևանքների մասին խոսելն առայժմ անտեղի է, քանի որ ՆԱՏՕ-ն ամեն կերպ հեռու է մնում Ղարաբաղի խնդրից: Ավելին, ինֆորմացիոն հոսքերն այնքան խճճված են, որ այսօր արդեն խոսում են, թե ՀՀ պաշտպանության և ԱԳ նախարարները հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, սակայն հետո դա էլ հերքվեց: Այսինքն` մի քիչ անլուրջ վիճակ է ստեղծվել, ինչն էլ Հայաստանի չկողմնորոշվելու արդյունքն է: Եթե որոշումները ընդունվում են ոչ թե երկրում, այլ ուրիշների, մասնավորապես Ռուսաստանի հետ խորհրդակցելով, ապա բնական է, որ արդյունքն էլ սա պետք է լիներ: Այստեղ ավելի շատ անսկզբունքայնության նշաններ են դրսևորվում:
– ԼՂ-ում կայացած զորավարժությունների ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե յուրաքանչյուր զինվորի կյանք կարևոր է իր համար, ինչին հաջորդեցին ԼՂ ՊԲ-ում նոյեմբերի 19-ին տեղի ունեցած դեպքերը, որոնց, սակայն, բարձրաստիճան մակարդակով արձագանքներ դեռևս չեն եղել: Ձեր գնահատմամբ, հայոց բանակում այս խնդիրները ինչի՞ արդյունք են, և ինչո՞ւ «յուրաքանչյուր զինվորի կյանքը կարևորողները» քայլեր չեն ձեռնարկում նման իրավիճակը փոխելու ուղղությամբ:
– Այս ամենը առաջին հերթին ցույց է տալիս, որ պաշտոնյաների վստահ հայտարարությունները և իրականությունը միմյանցից տարբերվում են. ցավալին այն է, որ նման միջադեպերը բանակում շարունակվում են, սակայն բարձրագույն պաշտոնյաներից որևէ մեկը ոչ մի պատասխանատվության չի ենթարկվում: Եթե այս ամենը մեկ ուրիշ բանակում լիներ, ապա պաշտպանության նախարարը վաղուց տեղում չէր լինի: Իսկ մեզ մոտ մարդիկ գիտեն, որ իրենք պատասխան չեն տալու զինվորների կյանքի համար, դրա համար էլ այդ ամենը շարունակվում է: Հասարակությունը պետք է ավելի ուժեղ ձայն բարձրացնի և պահանջի, որ բոլորը ենթարկվեն պատասխանատվության, և հենց բարձր պաշտոնյաները, այլ ոչ թե աչք փակելու համար ինչ-որ մի քանի հրամանատարներ:
– Պարոն Սարգսյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ԼՂ-ում անցկացված զորավարժությունների ժամանակ Սերժ Սարգսյանի կոշտ հռետորաբանությունը: Կարելի՞ է ասել, որ սա ինչ-որ տեղ Աստանայից առաջ դիրքերի հաստատում է:
– Առաջին հերթին դա պատասխան էր Ադրբեջանի նախագահի վերջին ամիսներին դրսևորած լկտի պահվածքին: Չգիտեմ ինչու, Հայաստանն էլ սկսում է իր քաղաքականությունը կապել Ադրբեջանի հետ, որն ընդհանրապես լավ բան չէ` պետք չի կրկնել այն, ինչ անում է քո հակառակորդը: Մեր քաղաքականությունը պետք է լինի անկախ, ուժը պետք է հստակ երևա, այլ ոչ թե դատարկ խոսակցությունների մեջ: Ես չեմ ողջունում ռեակցիաների միջոցով և խոսքերով արված քաղաքականությունը, դա անլուրջ է: Իհարկե, Սերժ Սարգսյանի կոշտ հռետորաբանությունը նաև խոսք էր նետված միջազգային հանրությանը. երևի թե զգում են, որ Աստանայում լուրջ պահ կարող է լինել, ուստի դրանք նախապատրաստական քայլեր են:
– Ձեր կարծիքով, Սերժ Սարգսյանը որպես ո՞վ էր մեկնել ԼՂՀ` զորավարժություններին: Ո՞ւր մնացին Ղարաբաղի անկախության և սուվերենության մասին իշխանության հոխորտանքները:
– Պարզապես պետք է սկզբունքային լինել: Հանրապետականները մի տարի է` ամեն կերպ փորձում են համոզել, որ իրենք մեղք չունեն, և Քոչարյանն է Ղարաբաղը հանել բանակցություններից, ամեն րոպե խոսում են, թե Ղարաբաղը կայացած պետություն է, իսկ մյուս կողմից էլ` «դիշովի» քայլեր են անում, չես հասկանում, թե ինչի համար: Գուցեև քաղաքականություն է փոխվում. Հայաստանը փորձում է ցույց տալ, թե ինքն է տեր-տիրականը, սակայն չի երևում այդ գիծը, և կարծում եմ, որ իրենք էլ չգիտեն, թե ինչու են այդպես անում:
– Դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի հետ կապված տարատեսակ կարծիքներ և սպասելիքներ են շրջանառվում, մի կողմից խոսվում է «ճանապարհային քարտեզի» մասին, մյուս կողմից էլ` ընդհանրապես հերքվում է որևէ փաստաթղթի ստորագրման հավանականությունը:
– Աստանայի հետ հույս կապում են միջազգային տարբեր փորձագետներ, տարբեր պաշտոնյաներ, սակայն այսօր արդեն ավելի շատ են խոսում, որ այդ գագաթնաժողովից ինչ-որ մեծ հույսեր չունեն: Պատճառն այն է, որ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց, որ Աստանայում միջազգային հանրությունը պետք է պարտադրի, որ Հայաստանը ընդունի իրենց համար ցանկալի նորացված Մադրիդյան սկզբունքները: Իրականությունն այն է, որ Ադրբեջանը որևէ կերպ համաձայն չէ ընդունելու Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ Հայաստանն էլ չի ընդունել նորացված Մադրիդյան սկզբունքները: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ ինչպես միշտ, Աստանայում էլ խոսվելու է կողմերի պատրաստակամության, քաղաքական կամքի մասին: Այնտեղ նոր բան չի լինի, եթե, իհարկե, կողմերը ինչ-որ կտրուկ քայլեր չանեն: Իսկ այդ կտրուկ քայլերը կախված են Ադրբեջանից, քանզի Հայաստանի պարագայում անգամ հասկանալի չէ, թե նա ինչին է համաձայն, ինչին համաձայն չէ, այնինչ պարզ է, թե ինչին համաձայն չէ Ադրբեջանը:
– Կարծիք կա, որ Արևմուտքը Հայաստանը հանձնել է Ռուսաստանի «խնամքին»: Ուրանի հետ կապված վերջին բացահայտումները ինչ-որ առումով կարո՞ղ են կասկածի տակ դնել Ռուսաստանի` որպես Հայաստանի պրոտեկտորատի արդյունավետությունը:
– Դեռևս վաղ է խոսել այն մասին, որ Ռուսաստանի վերահսկողությունից դուրս
լուրջ բաներ են կատարվում, ավելի շուտ դա լոկալ պրոբլեմ է: Ինչ վերաբերում է Ռուսաստանի նոր քաղաքականությանն այս տարածաշրջանում, ապա ամեն ինչ կախված է Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններից: Բնական է, որ տարածաշրջանը հանձնվել է Ռուսաստանին. այդ մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ն չի խառնվելու ղարաբաղյան հարցի լուծմանը: Տարածաշրջանի բոլոր երկրների իշխանություններն էլ քրեականացված են, և անընդհատ նման բացահայտումներ կարող են լինել, սակայն դրանք չեն կարող լինել մեծ քաղաքականության բաղադրիչ:
– Եթե բոլորի համար պարզ է, որ տարածաշրջանի երկրների իշխանությունների մեծ մասը քրեականացված է, ինչո՞ւ են հենց հիմա արվում այդ բացահայտումները:
– Այդ ամենը քաղաքականություն է: Այն, որ Հայաստանի իշխանությունների կապը քրեականացված տարրերի հետ հենց այժմ է բացահայտվում, կապված է միջազգային քաղաքականության հետ: Միգուցե սկսել են ինչ-որ վտանգներ տեսնել, և դրանք էլ ճնշման ձևեր են: Տարածաշրջանում ինչ եղել է, նույնը կա, փոխվել է միջազգային քաղաքականությունը:
– Անցյալ շաբաթ ԱՄՆ-ն ցանկություն հայտնեց մասնակցելու Հայաստանում ատոմակայան կառուցելու ծրագրին: Եթե Ռուսաստանը համաձայնի, դա կլինի միջուկային էներգետիկայի բնագավառում ռուս-ամերիկյան առաջին համագործակցությունը: Ձեր գնահատմամբ, հնարավո՞ր է նման համագործակցություն, և այդ ամենն ինչպե՞ս կազդի տարածաշրջանի վրա:
– Իհարկե, միջուկային վառելիքի խնդիրը ռազմավարական նշանակության հարց է, և այստեղ Ռուսաստանը փորձում է մեծ դերակատարություն ունենալ, Միացյալ Նահանգները` ևս: Բնական է, որ այդ ամենը ավելի շուտ նրանց երկուսի խոսակցություններն են, իսկ Հայաստանը պարզապես տարածք է: Սակայն դեռևս վաղ է խոսել այն մասին, թե ինչքանով է այդ ամենը լուրջ և ինչ նշանակություն կունենա տարածաշրջանի համար: Ես կարծում եմ, որ այս խոսակցությունները ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների «պերեզագռուզկայի» էլեմենտներից է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում