Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Հայաստանը հաճելի անականկալների երկիր է. թե ինչպես կանադահայ Ռազմիկին ընդունեց Աննա Հակոբյանը

Սփյուռքահայ Րաֆֆի Տուտագլեանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է իր ընկերոջ զավակ, հիվանդության պատճառով անվասայլակին գամված Ռազմիկի հանդիպմանը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ՝ նշելով որ հանդիպումն անսպասելի էր, իսկ Հայաստանը, այո՛, հաճելի անակնկալներու երկիր է, ուրախանալու և հպարտանալու երկիր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Րաֆֆի Տուտագլեանը գրել է. «Գանատայէն ընկերոջս զաւակը կարճ ժամանակուայ համար Հայաստան կ՚այցելէ, իր քրոջ եւ հարազատներուն հետ։ Խելացի եւ զգայուն՝ 24-ամեայ Ռազմիկը, որ ի ծնէ հիւանդութեան պատճառով միշտ սայլակի վրայ է, Հայաստան այցելութեան առիթով մէկ ցանկութիւն յայտնած էր՝ հանդիպիլ վարչապետին եւ իր տիկնոջ՝ Աննա Հակոբեանին եւ լուսանկարուիլ իրենց հետ։ Սա էր իր գերագոյն փափաքը, Հայաստանեան այցելութեան առիթով իր ամենամեծ երազը։

Ռազմիկի երազին մասին գիտէինք, բայց Երեւանի քաղաքական եւ մշակութային եռուզեռը, միջազգային պատուիրակութիւնները, WCIT համաժողովը, պետական հիւրերը, պաշտօնական եւ անպաշտօն միջոցառումները, հայ աստղերու բոյլին ներկայութիւնը ու շատ բաներ անհաւանական կը դարձնէին վարչապետի, տիկնոջ եւ ընտանիքին հետ ոեւէ հանդիպում, պարզապէս որովհետեւ անոնք այնքա՜ն բազմազբաղ էին, որ ամէն օր, ըստ լաւատեղեակներու, շատ յոգնած եւ շատ ուշ ժամերու աշխատանքէ տուն կը վերադառնային…։

Բայց ինչ խօսք, անկարելի էր անտեսել Ռազմիկի երազը եւ այս իսկ պատճառով, վարչապետին եւ Տիկնոջ հետ լուսանկարուելու Ռազմիկի փափաքին մասին տեղեկացուցի Տիկին Հակոբյանին։

– Տիկին Աննա, Ռազմիկը ընդամէնը երկու օր ունի։ Շաբաթ օր մեկնող է, մեծ յոյս ունէր, որ այս այցելութեան առիթ պիտի ունենայ ձեզ տեսնելու եւ իր երազը իրականացնելու՝ լուսանկարուելով վարչապետին եւ ձեր հետ։ Ափսոս որ շատ բազմազբաղ օրեր են, բայց կարելի՞ է գոնէ 5 րոպէ՝ շատ արագ հանդիպիլ ձեզի եւ լուանկարուիլ ձեր երկուսին հետ…», հարցուցի Տիկին Հակոբյանին, բացատրութիւններ տալով Ռազմիկին եւ իր փափաքին մասին։

– Րաֆֆի ջան, շատ բարի, սիրով կը նկարուենք, բայց վարչապետը արդէն պաշտօնական այցով մեկնում է երկրից եւ օդանաւակայանի ճանապարհին է։ Բայց ես տանն եմ, Ռազմիկը թող հիմա գա մեր տուն, երեխեքով սպասում ենք…

Ռազմիկն ու հարազատները չհաւատացին, երբ ըսի, որ Հայաստանի Առաջին Տիկինը մեզ իր տունը կը հրաւիրէ՝ Ռազմիկին հետ ծանօթանալու եւ լուսանկարուելու…

Սայլակ տեղափոխող յատուկ մեքենան կանչեցինք եւ գացինք վարչապետին եւ Տիկին Աննային տունը, թէեւ մինչեւ տան դրան առջեւ հասնիլնիս, ընկերակիցներս դեռ չէին հաւատացած, որ իրապէս կ՚երթանք մեր վարչապետի տուն՝ Տիկին Հակոբյանը տեսնելու…

Մեզ ջերմութեամբ ու մեծ սիրով ընդունեցին Տիկին Աննան եւ իր երկու դուստրերը՝ փոքրիկն Արփին եւ ժպտերես Շուշանը։ Միրգ ու սուրճ հիւրասիրեցին մեզի եւ շատ անմիջական զրուցեցինք բազմաթիւ նիւթերու մասին։ Ռազմիկը հետաքրքրուեցաւ վարչապետի եւ Տիկին Հակոբյանի միւս երկու զաւակներով՝ Մարիամով եւ Արցախի մէջ զինուորական ծառայութիւն կատարող Աշոտով։ Տաքուկ, քաղցր եւ անմիջական մթնոլորտը, Ռազմիկի ուրախութիւնը, Տիկին Հակոբյանի քրոջական գուրգուրանքը, ընտանեկան սէրն ու անկեղծ ժպիտը, Արփիի եւ Շուշանիկի քաղցր ներկայութիւնը ոգեւորեցին եւ խանդավառեցին բոլորս։ Ուրախ էր Ռազմիկը եւ յուզուած, ուրախ էինք մենք եւ այո՛, յուզուած…

Կէս ժամ անցած էր արդէն եւ ոչ ոք չէր ուզեր մեկնիլ վարչապետի բնակավայրէն, թէեւ գիտէինք, որ Տիկին Աննան եւս գործեր ունէր եւ կը պատրաստուէր ճանապարհորդութեան։ Սուրճը ըմպելէ ու Տիկին Աննայի մօր պատրաստած քաղցրաւենիքը համտեսելէ ետք բարի ճանապարհ ու բարի վերադարձ մաղթեցինք իրեն, եւ տաքուկ՝ ընտանեկան հիւրասիրութեան համար շնորհակալութիւն յայտնելէ ետք վերադարձանք տուն։

Ուրախ էինք եւ հպարտ։ Ուրախ էինք, որ Ռազմիկին երազը, թէկուզ մասնակի, իրականութիւն դարձաւ։ Հպարտ էինք Տիկին Հակոբյանով, իր բարեհամբոյր, բայց միաժամանակ, գանատացի հարազատներուս բառերով՝ իր classy էութեամբ, իր իմաստութեամբ եւ իր սիրալիր վերաբերմունքով։

Հայաստանը, այո՛, հաճելի անակնկալներու երկիր է նաեւ։ Ուրախանալու եւ հպարտանալու երկիր»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում