Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

27×20․ «Հոկտեմբերի 27»․ ինչպես կանխվեց ռուսական «Ալֆայի» արյունոտ օպերացիան Հայաստանի խորհրդարանում

Շատերը փորձում են հերքել Հոկտեմբերի 27-ի ռուսական հետքը` պնդելով, թե Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը սերտ կապեր են ունեցել ռուսական էլիտայի հետ: Բավականին պարզունակ հնարք է, որովհետև Հայաստանում սկզբունքորեն չկա որևէ լուրջ քաղաքական գործիչ, ով տառապում է քաղաքական այնպիսի անհամարժեքությամբ, որպեսզի անտեսի հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը: Խնդիրն այդ հարաբերությունների որակն ու բովանդակությունն է: Կարեն Դեմիրճյանը դժբախտաբար չհասցրեց իր որակները դրսևորել արտաքին քաղաքական հարաբերություններում` չնայած մեր ավագ սերնդի ընթերցողներն հիշում են, որ նույնիսկ Սովետի տարիներին Կարեն Սերոբիչը, ի տարբերություն մյուս հանրապետությունների իր կոլեգաների, չէր քծնում Մոսկվային և «գենսեկի» հետ շփվում էր գործընկերային մակարդակում: Իսկ Վազգեն Սարգսյանի և Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովի հարաբերություններն այնքան գործընկերային և հորիզոնական են եղել, որ կարելի էր անգամ պատկերացնել, որ գործ ունենք ռեսուրսներով համարժեք երկու երկրների պետական պաշտոնյաների հարաբերությունների հետ: «Մենք որբ չենք, որ ով ուզի` գլուխներս խուզի»,- մի առիթով, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, ասել է Սպարապետը:

Մյուս կողմից` ելցինյան Ռուսաստանի հետ հնարավոր էր գործընկերություն անել, սակայն 90-ականների վերջից` հատկապես վարչապետի պաշտոնում Վլադիմիր Պուտինի նշանակումից հետո, կայսերական քաղաքականությունը դարձավ դոմինանտ Ռուսաստանի իշխանությունների համար:

Չմոռանանք հիշել մեկ այլ կարևոր հանգամանք, որ «մոռանում» են Վազգեն Սարգսյանին «ռուսամետ» համարողները: Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից որոշ ժամանակ առաջ նա ԱՄՆ-ում արժանացել էր բարձ մակարդակով ընդունելության և իրազեկ աղբյուրների պնդմամբ` փոխնախագահ Գորը Հայաստանի վարչապետին էր փոխանցել մեր երկրի կոռումպացված և Ռուսաստանի էլիտայի հետ կապված պաշտոնյաների մի ցուցակ: ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Վազգեն Սարգսյանը նոր թափ հաղորդեց կոռուպցիայի և տնտեսության ստվերի դեմ պայքարին, իսկ դա նույնն է, թե Հայաստանում արմատախիլ անել ռուսական ազդեցության արմատը:

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ Մոսկվան Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան տանդեմին չվստահելու ավելի խորքային պատճառ ուներ․ դա ոչ թե «Միասնության» լիդերների արևմտամետությունն է, այլ նրանց իշխանության լեգիտիմությունն, ինչն արդեն իսկ լուրջ «թերություն» է համարվում Մոսկվայում։

Ռուսամետների մյուս պնդումն այն է, որ եթե գերտերություն, տվյալ դեպքում` Ռուսաստանը, կազմակերպած լիներ Հոկտեմբերի 27-ը, հոգ կտաներ, որպեսզի ֆիզիկապես ոչնչացվեին ոճրագործությունը կատարողները։ Նրանք լուրջ մոլորության մեջ են, կամ էլ` նպատակ ունեն մոլորեցնել հազարավոր ընթերցողների, որովհետև ոճրագործությունից անմիջապես հետո Մոսկվան մտադրություն է ունեցել ոչ միայն ֆիզիկապես ոչնչացնել ոճրագործներին, այլև` «մաքրել» նրանց հանցագործության բոլոր հետքերը: Խորհրդարանի կրակոցներից արդեն ժամեր անց Երևանում էր ռուսական «Ալֆա» հատուկ նշանակության ստորաբաժանումը, ընդ որում` անկոչ հյուրի կարգավիճակով: Մասնագետներն ասում են, որ ռուսական «Ալֆան» կարող է կոմպլեկտավորվել և դեպքի վայրում լինել լավագույն դեպքում` կես օր հետո, իսկ Երևան էր ժամանել ընդամենը ժամեր անց: Սա, ի դեպ, խոսուն ապացույց է, որ Մոսկվայում առնվազն կանխավ տեղյակ են եղել Հոկտեմբերի 27-ի մասին:

Ռոբերտ Քոչարյանը կողմ է եղել խորհրդարանի շենք «Ալֆայի» ներխուժմանը, իսկ եթե դա տեղի ունենար, ապա կգնդակահարվեին ոչ միայն ոճրախմբի անդամները, այլ նաև` ողջ մնացած պատգամավորները, կոչնչացվեին ահաբեկչության բոլոր հետքերը: Սակայն խորհրդարանական կրակոցներից անմիջապես հետո Հայաստանի բանակը և ռազմական ոստիկանության ստորաբաժանումները վերահսկողության տակ էին առել Ազգային ժողովի շենքը և, ըստ էության, կանխել են «Ալֆայի» «արյունոտ արշավանքը» խորհրդարան:

Պատահական չէ, որ Հոկտեմբերի 27-ից հետո Մոսկվայի թիրախներից մեկը դարձել էր Հայաստանի բանակը․ ռուսական վերնախավում գիտակցում էին, որ դա մեր երկրի ինքնիշխանության ամենակարևոր ինստիտուտն է, որի ոչնչացումը ճանապարհ կհարթի Հայաստանի լիակատար կապիտուլյացիայի համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում