Friday, 26 04 2024
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»

Ինչո՞ւ Լավրովը Փաշինյանին հիշեց, իսկ Ալիևին՝ ոչ․ Մոսկվան խախտեց իր անաչառ միջնորդի դիրքորոշումը

Պաշտոնական Մոսկվայի վերջին օրերի մեկնաբանությունները Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ լուրջ հարցերի տեղիք են տվել Երևանում։ Նախորդ շաբաթ՝ Սոչիում գումարված «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի ամենամյա համաժողովի շրջանակներում, ի թիվս տարբեր հայտնի գործիչների ու փորձագետների, ելույթ է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ու անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ ասել է, թե իրավիճակը «գետնի վրա», այսինքն՝ հայկական և ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ներկայումս շատ ավելի հանգիստ է, քան մեկ տարի առաջ էր, սակայն «քաղաքական պրոցեսը» հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ «արգելակված է, ու առայժմ չի հաջողվում այն հանել արգելակից»։ Հետո բողոքել է, թե կողմերն անում են բավական լուրջ հայտարարություններ, որոնք չեն նպաստում բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը։ Մասնավորապես, Լավրովը հիշատակել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» հայտնի խոսքերը:

«Կողմերը բավականին լուրջ հայտարարություններ են անում, այդ թվում` հնչել են հայտարարություններ, թե «Ղարաբաղը Հայաստան է»՝ ինչպես Տիրանայից Ալբանիայի վարչապետն էր հայտարարում՝ «Կոսովոն Ալբանիա է»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։

Լավրովի այս խոսքերում ուշագրավ երկու բաղադրիչ կա։ Առաջինը, Լավրովը, լինելով սերբ-ալբանական կոնֆլիկտում սերբական կողմին պաշտպանող և Կոսովոյի անկախությունը չճանաչած պետության արտաքին գործերի նախարար, չգիտես՝ ինչու հիշում է Կոսովոյի հիմնախնդրի կարգավորման մասին ու ըստ էության՝ Կոսովոյի անկախացումը ներկայացնում որպես ավելի ընդունելի տարբերակ։

Երկրորդը, ՌԴ արտգործնախարարը քննադատում է Փաշինյանի հայտարարությունը, բայց զարմանալիորեն ոչինչ չի ասում նույն «Վայլդայի» շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությունների մասին։ Վերջինս, մեկնաբանելով Հայաստանի վարչապետի խոսքերը, հայտարարել է, թե «Ղարաբաղը վաղնջական ժամանակներից ադրբեջանական հող է և ամբողջ աշխարհի կողմից ճանաչված է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։ Այնպես որ՝ «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան»։

Լավրովի ելույթի հետ կապված երրորդ կարևոր հանգամանքը վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։ Թեման շարունակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե կողմերի միջև ուղիղ երկխոսությունը վերսկսելու անհրաժեշտության մասին խոսելիս՝ ի՞նչ նկատի ուներ Լավրովը, Զախարովան ասել է«Բանակցություններ երկու պետությունների միջև»։ Ընդ որում, սա առաջին դեպքը չէ, որ Ռուսաստանի արտգործնախարարությունը նման կարծիք է հայտնում իր պաշտոնական ներկայացուցչի խոսքերով։ Փաշինյանի ստեփանակերտյան ելույթից օրեր անց՝ օգոստոսի 9-ին, Զախարովան, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում մեկնաբանելով Հայաստանի վարչապետի նույն հայտարարությունը, ասել էր, թե «նման հռետորաբանությունը հակասում է բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը», հետո նույն համատեքստում նշել էր, թե «Ռուսաստանն այն կարծիքին է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի միջոցով»: Այսինքն՝ ոչ մի խոսք չկա բանակցություններին արցախյան կողմի՝ պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության հնարավորության, կարևորության մասին, ու առայժմ շարունակում է անտեսված մնալ Փաշինյանի այն դիրքորոշումը, որ Արցախի ժողովուրդը պիտի գործուն մասնակցություն ունենա իր ճակատագրի որոշման գործընթացին, և Արցախի բնակչության կողմից ընտրված իշխանությունները պետք է ուղղակիորեն մասնակցեն հիմնախնդրի կարգավորման խաղաղ բանակցություններին։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, նախկին բարձրաստիճան դիվանագետ, քաղաքական վերլուծաբան Արա Պապյանը։

– Պարոն Պապյան, այս թեման, ըստ էության, մեր նախորդ զրույցի շարունակությունն է ու կրկին վերաբերում է Արցախի ու Կոսովոյի հիմնահարցերի միջև զուգահեռներին և Ռուսաստանի դիրքորոշմանը։ Ի՞նչ կասեք Լավրովի և Զախարովայի մեկնաբանությունների ու վերոնշյալ երեք բաղադրիչների մասին։ Նախ և առաջ, ինչո՞ւ է Մոսկվան այդպես կատեգորիկ դեմ հանդես գալիս բանակցություններին ԼՂՀ-ի մասնակցությանը։ Սա միայն Ռուսաստանի՞, թե՞ ընդհանուր Մինսկի խմբի տեսակետն է։

– Ես ուզում եմ հիշել այն ժամանակները, երբ Ղարաբաղը մասնակցում էր բանակցություններին։ Ղարաբաղի կողմից ոչ միայն հայ բնակչության ներկայացուցիչներն էին մասնակցում, այլ Ղարաբաղի մասնակցությունը եղել է երկբաղադրիչ։ Եղել են Ղարաբաղի, այսպես ասած, փաստացի իշխանությունները («de facto authorities») և «այլ ներկայացուցիչներ»։ «Այլ»-ի տակ եղել է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը կամ ներկայացուցիչները։ Հետևաբար, երբ մենք ասում ենք՝ Ղարաբաղի մասնակցություն, պիտի հստակեցնենք՝ ի՞նչ ձևաչափով ենք դա ուզում։ Եթե խոսքը նախկին ձևաչափի՝ երկբաղադրիչ մասնակցության մասին է, ապա դա մեզ համար բնավ ցանկալի չէ։ Այսօրվա ղարաբաղյան իշխանությունները ոմանք համարում են անկախ պետություն, թեև որևէ մեկը չի ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը, այնուհանդերձ, Լեռնային Ղարաբաղն ունի դե ֆակտո իշխանություն, որը որոշակի գործառույթներ է իրականացնում և այլն։ Եվ եթե համաձայնվենք նման ձևաչափին՝ Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները կհավասարվեն ընդհանրապես գոյություն չունեցող կամ գոնե Ղարաբաղում գոյություն չունեցող ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ։

Ինչ վերաբերում է այն տարբերակին, որ Ղարաբաղի իշխանությունները, որպես հավասարազոր կողմ, երրորդ կողմ ներկայացված լինեն բանակցային գործընթացում՝ միանշանակ է, որ բանակցությունների մյուս կողմերը՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ եռանախագահները դա չեն ընդունում, քանի որ ի սկզբանե դա չի եղել։ Պատճառը, ինչպես նախորդ հարցազրույցի ժամանակ էինք ասել, Լեռնային Ղարաբաղի տարածքը Հայաստանի Հանրապետության «լիակատար վերահսկողության» («effective control»-ի) տակ է։

– Բայց ինչպե՞ս ղարաբաղյան կողմի մասնակցություն չի եղել, եթե 90-ականների առաջին կեսին ու մասնավորապես պատերազմի ժամանակ, ուղիղ բանակցություններ են եղել Ստեփանակերտի ու Բաքվի միջև, և Դուք գիտեք, որ 1994 թ մայիսին ստորագրված Զինադադարի համաձայնագրի տակ, որպես երրորդ կողմ, ստորագրել է Ստեփանակերտի ներկայացուցիչը՝ ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարը։

– Դրանք եղել են բանակցություններ զինադադարի կնքման շուրջ։ Դա չի եղել Մինսկի խմբի շրջանակներում։ Դրանք երկու տարբեր բաներ են։ Մինսկի խմբի շրջանակներում քննարկվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և խաղաղության պայմանագրի հարցը։ Դա ուրիշ բան է։ Այն ժամանակ, կրկնում եմ, եղել է երկբաղադրիչ մասնակցություն։ Իսկ ձեր նշած բանակցությունները, այո՛, եղել են զինադադարի շուրջ, որը, բնականաբար, միշտ էլ լինում է։ Զինադադարը քննարկում են ռազմաճակատի ղեկավարները, բայց դա դեռ չի նշանակում, որ դա միջազգային ճանաչում է կամ բանակցության իրավահավասար կողմի կարգավիճակ։

– Ալիևն ասում է, թե «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի, կա Լեռնային Ղարաբաղի բնակչություն, որը մինչև կոնֆլիկտը բաղկացած է եղել հայկական և ադրբեջանական համայնքներից»։ Համաձայն չե՞ք, որ սա կեղծիք է, որովհետև այնպես չէ, որ Արցախում ժամանակին բնակվող ադրբեջանցիները թվով հավասար են եղել հայերին կամ նույն կշիռն ու կարգավիճակն են ունեցել։ Էլ չենք խոսում «համայնք» եզրույթի կիրառման մասին։ Նույն ձևով մենք էլ կարող ենք ասել, որ «Ադրբեջանի ժողովուրդ» հասկացություն գոյություն չունի, կա Ադրբեջանի բնակչություն, որը մինչև հակամարտությունը բաղկացած է եղել թուրքալեզու, հայ և այլազգի համայնքներից, որովհետև Ադրբեջանում էլ մինչև 1990-91 թթ մի քանի հարյուր հազար հայ է ապրել։

– Համաձայն եմ, որ ո՛չ թվաքանակով և ո՛չ էլ կարգավիճակով իրար հավասար չեն և իրավահավասար չեն։ Դա ակնհայտ է, որովհետև նույն Մինսկի խմբի ձևակերպման մեջ էլ հայերը ներկայացված են որպես փաստացի իշխանություն, իսկ ադրբեջանցիները՝ որպես «այլ ներկայացուցիչներ»։ Բայց այստեղ խնդիրն այն է, որ մենք, ըստ էության, ձեր նշած ու մեզ համար ոչ ցանկալի տարբերակը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական համայնքը» և դրա գոյությունը, որպես Լեռնային Ղարաբաղի բնակչության բաղադրիչ մաս, ընդունել ենք և դա արել ենք, ըստ էության, պաշտոնապես։ Մինսկի խմբի ներկայացրած Մադրիդյան սկզբունքների մեջ հստակ կետ կա «Լեռնային Ղարաբաղի տեղահանվածների» վերադարձի մասին։ Այսինքն՝ մենք ընդունում ենք նրանց գոյությունը և տալիս ենք որոշակի կարգավիճակ։ Դրա համար էլ նա այդպես է խոսում։  Բնական է, որ պիտի խոսի իր երկրի շահի տեսակետից, առավել ևս որոշ հիմքեր ունի։ Բայց համաձայն չեմ, որ նա փորձում է ներկայացնել որպես հավասար։ Նա ասում է, որ կա նաև Ղարաբաղի ադրբեջանական համայնք և նրա շահերը ևս պիտի հաշվի առնվեն։

Իսկ ինչ վերաբերում է «Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն չունի» արտահայտությանը՝ կախված է նրանից, թե «ժողովուրդ» ասելով՝ ի՞նչ ենք հասկանում։ «Ժողովուրդ» ասելով՝ նա նկատի ունի առանձին ազգությո՞ւն, էթնիկ խո՞ւմբ։ Բնականաբար, նման ազգություն չկա։ Մենք էլ գիտենք, որ արցախցիները/ղարաբաղցիները հայեր են։ Ղարաբաղցի ասվածը աշխարհագրական տերմին է՝ ինչպես ապարանցին, գյումրեցին և այլն։ Այս տեսանկյունից, այո՛, չկա որպես ազգություն։ Բայց որպես ժողովուրդ, որն այնտեղ ապրում է, բնականաբար, կա, և երբ խոսում ենք ինքնորոշման մասին՝ ասում ենք՝ ժողովուրդների ինքնորոշում։ Շատերը սխալվում են, ասում են՝ ազգերի ինքնորոշում, բայց դա սխալ է։ Այնտեղ «People» բառն է օգտագործվում՝ «Determination of people»։ «People»-ը հենց ժողովուրդն է ու անգլերենից թարգմանաբար նաև «մարդիկ» իմաստն ունի։ «People»-ը նաև մարդիկ են։ Այս երկու իմաստներն անգլերենում մեկ բառով են արտահայտվում, որը նշանակում է՝ մարդկանց ցանկացած խումբ, անկախ նրանից՝ առանձին էթնիկ խումբ է, թե ուղղակի մարդկանց խումբ, իրավունք ունեն ինքնորոշվելու։

– Իսկ Կոսովոյի հիշատակման մասին ի՞նչ կասեք։ Կոսովոն չճանաչած երկրի արտգործնախարարը, Ձեր կարծիքով, ինչո՞ւ է նման համեմատություն անում՝ ասելով, թե ժամանակին Ալբանիայի վարչապետն էլ Տիրանայից հայտարարում էր, թե «Կոսովոն Ալբանիա է»։

– Մինչ բուն պատասխանին անցնելն ուզում եմ մի բան նկատել։ Լավրովը, չասենք՝ դատապարտեց, բայց որոշակի հանդիմանանքով հիշատակեց Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում հնչեցրած՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» միտքը։ Բայց որևէ անդրադարձ չունեցավ «Վալդայում» Ալիևի հնչեցրած՝ «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան» արտահայտությանը։ Եվ սրանով իսկ ռուսական կողմը խախտեց իր անաչառ միջնորդի դիրքորոշումը, որովհետև ձեզ համար ընդունելի չէ, որ Հայաստանն է կանխորոշում Արցախի կարգավիճակը, ապա ընդունելի պիտի չլինի նաև այն, որ Ադրբեջանը միայնակ կանխորոշի։ Ուզում եմ սրա վրա ուշադրություն դարձնել, ինչը, կարծում եմ, սխալ է։

Երկրորդը, այո՛, եթե Ալբանիայի ղեկավարն ասեր, որ Կոսովոն Ալբանիա է՝ կարելի էր ինչ-որ տեղ դատապարտել, որովհետև չկա որևէ միջազգային փաստաթուղթ, որով Կոսովոն լինի Ալբանիա։ Սա՛ է ամբողջ տարբերությունը։ Կա միջազգային փաստաթուղթ՝ Ազգերի լիգայի առաջարկ-զեկույցը, որով Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է ճանաչվել։ Դրա համար էլ մենք կարող ենք դա ասել ու ասում ենք։ Իսկ Ալբանիայի պարագայում չկա որևէ փաստաթուղթ, որով Կոսովոն ճանաչված լինի Ալբանիայի մաս։ Դրա համար էլ նման հայտարարությունն անհեթեթ կլիներ։ Հետևաբար, Լավրովի նման համեմատությունը բոլորովին անընդունելի է թե՛ իրավական, թե՛ պատմական և թե՛ բարոյական տեսանկյուններից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում