Հոլիվուդյան դերասան Խոակին Ֆենիքսը, որը գլխավոր դերն է խաղացել աղմուկ հանած «Ջոկեր» ֆիլմում, վթարի է ենթարկվել իր մեքենայով, հայտնում է TMZ-ն:
Հաղորդվում է, որ դերասանն իր Tesla-ով բախվել է կայանված հրշեջ մեքենային՝ անհաջող շրջադարձի հետևանքով: Սակայն միջադեպից հետո Խոակինը ոչ միայն չի լքել հանցագործության վայրը, այլև ինքն է փնտրել և գտել այդ պահին կանչով մոտակայքում գտնվող վթարի մասին ոչինչ չկասկածող աշխատողներին, որպեսզի խոստովանի կատարվածը:
Հստակեցվում է նաև, որ վթարի վայր ժամանած ոստիկանները զարմացել են Ֆենիքսի քաղաքավարությունից. նա ներողություն է խնդրել և տուժածների հետ փոխանակել ապահովագրական ընկերությունների կոնտակտային տվյալները: Ըստ TMZ-ի, ավելի շատ տուժել է դերասանի ավտոմեքենան, իսկ հրշեջների մեքենան ընդամենը մի քանի քերծվածք է ստացել: