Անկախ, ինքնիշխան, հզոր պետություն կերտելը մեզ համար եղել և մնում է մեր պետականաշինության հիմքը, Ստեփանակերտում ընթացող Արցախի բարեկամների համաժողովի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։
«Մեզ համար կարևորագույն հրամայական է Արցախի անվտանգության լիարժեք ապահովումը՝ բոլոր հարթություններում։ Մեր անվտանգության չնչին իսկ թուլացումը հակառակորդի մոտ առաջացնելու է նոր ագրեսիայի դիմելու գայթակղություն, ինչն ինքնին հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Այդ իսկ պատճառով անվտանգության խնդիրներն առաջնային են նաև բանակցային գործընթացում։