Մուամար Քադաֆիի կառավարությունը մոտ ապագայում չի ունենա վառելիք, ինչպես նաև գումար՝ իրեն հավատարիմ զինվորականների աշխատավարձերը վճարելու համար: Այս մասին լրագրողներին ասել են ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ներկայացուցիչները:
Նրանք տեղեկացրել են, որ ընդդիմությանը վերջին օրերին հաջողվել է գրավել մի շարք կարևոր դիրքեր, ինչպես նաև վերահսկել Ալ-Զաուիյա քաղաքից ձգվող նավթամուղը, որով մայրաքաղաք Տրիպոլին ստանում էր վառելիք:
Նշվում է նաև, որ Քադաֆին ունի կանխիկ գումարի խնդիր, քանի որ անցած շաբաթ Թուրքիան Թուրք-արաբական բանկում սառեցրել է Լիբիայի կառավարության պատկանող գումարները: Հետախույզները հավելել են, որ իրենք հավաստի տեղեկություններ ունեն, որ Քադաֆին պատրաստ է հրաժարվել իշխանությունից:







































