Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ամենակոռումպացված ոստիկանը՝ խոշոր չարաշահումների կենտրոնում

Ամենակոռումպացված ոստիկանը՝ 6-րդ վարչության պետի տեղակալ, կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության արդեն նախկին պետ Միհրան Դավթյանը, որը Օսիպյանի ազատումից հետո ևս ազատվեց մեկ օր առաջ նշանակված՝ ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցչի պաշտոնից, պատրաստվում է դատական հայց ներկայացնել ՀՀ ոստիկանության դեմ՝ վիճարկելով իր ազատման հրամանը։

Միհրան Դավթյանի համառությունը շատ զարմացնող է, քանի որ, եթե ոստիկանությունը, ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, կամ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը մի քիչ հետևողական լինեն, ապա նվազագույնը մի քանի նոր քրեական գործեր կարող են հարուցվել Միհրան Դավթյանի նկատմամբ՝ պաշտոնական դիրքի չարաշահման փաստով։

Նման մի քանի դրվագ հայտնի է դարձել նաև մեզ։ Մասնավորապես, որ Դավթյանն իր գործունեության ընթացքում՝ 2018 թվականի մայիս ամսից, չարաշահելով պաշտոնեական դիրքը, իրեն ամրակցված 020 II 01 պետհամարանիշներով «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենան ծառայեցրել է իր և սեփական ընտանիքի կարիքներին։ Բացի դրանից՝ նա ոստիկանության 6-րդ վարչության բաժիններից մեկի վրա ձևակերպել է 233 II 01 «Տոյոտա Կորոլա» սպիտակ գույնի մեքենա, որը օպերատիվ համարներով կրկին շահագործվել է իր ընտանիքի կարիքների համար։ Հատկապես ամռան ամիսներին այդ մեքենան Դավթյանի ընտանիքի անդամներին տեղափոխել է վերջինիս գրեթե 1 միլիոն դոլար արժողությամբ ծաղկաձորյան շքեղ ամառանոց։ Օպերատիվ համարներով այդ մեքենան շատ հաճախ կարելի էր տեսնել ամառանոցի տարածքում։
Փաստացի, Միհրան Դավթյանը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, սեփական կարիքների համար այս մեքենայի համար ոստիկանության տնտեսական վարչությունից ստացել է վառելանյութ, պահեստամասեր, որի արդյունքում, ակնհայտորեն, պետությանը պատճառվել է հսկայական վնաս։

Դավթյանը, 2012-2014 թվականին, երբ համակարգում զբաղեցնում էր նույն պաշտոնը, նման եղանակով 038 II 01 պետհամարանիշներով «Նիվա» մակնիշի ավտոմեքենան է ծառայեցրել անձնական կարիքների համար։ Այդ մեքենայի համար ևս երկու տարի շարունակ ոստիկանության տնտեսական վարչությունից հսկայական վառելիք է դուրս գրվել ու փաստացի ծառայեցվել անձնական կարիքների համար։

Բայց մեքենաները դեռ ամենը չեն։ Դավթյանը, հանդիսանալով 6-րդ վարչության պետի տեղակալ, կրկին չարաշահելով պաշտոնեական դիրքը, անմիջապես իր ենթակայության տակ գտնվող ՀՆՎ-ից (սպեցից) օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Վահագ Չոմոյանին կարգել է իրեն որպես վարորդ-թիկնապահ, որը մինչ օրս աշխատում է նույն կարգավիճակով։ Չոմոյանը վարել է Դավթյանին ամրակցված 020 II 01 համարանիշներով մեքենան և Դավթյանի ողջ աշխատած ժամանակահատվածում սպասարկել է նրան։ Այդ մեքենան մեկ օր անգամ չի ծառայել պետության կարիքների համար։
Ուշագրավն այն է, որ Դավթյանի վարորդ-թիկնապահը, չհաճախելով իր հիմնական աշխատանքի վայր, վարձատրվել է հենց հատուկ նշանակության վաշտի հաստիքացուցակից։

Թե նախկինում ինչու է աչք փակվել այս չարաշահումների վրա, հասկանալի չէ։ Հասկանալի է միայն, թե ինչու է Վալերի Օսիպյանը դրանք չտեսնելու տվել։ Դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է Դավթյանի հովանավորների կողմից Օսիպյանի նկատմամբ բարեհաճ վերաբերմունքով, թանկարժեք նվերներով։ Ինչպես նաև այն հանգամանքով, որ վերջինս իր պաշտոնավարման ընթացքում ևս օգտվել է այդ «հաճույքներից»: Սակայն նորանշանակ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը պետք է որ հետևողական լինի, որ համակարգը թալանածներն ու ապօրինի հարստացածները ենթարկվեն պատասխանատվության՝ օրենքի ողջ խստությամբ։ Փաստացի, Միհրան Դավթյանի գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է միլիոնավոր դրամների վնաս։

Հիշեցնենք, որ Միհրան Դավթյանի հետ կապված հատուկ Քննչական ծառայությունում քրեական գործ է քննվում երկու հոդվածով՝ պաշտոնեական դիրքի չարաշահում և ապօրինի հարստացում, կեղծ հայտարարագիր ներկայացնել, սակայն դրանցից ոչ մեկը չի վերաբերում մեր նկարագրած դրվագներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում