Մեգան Մարքլը և արքայազն Հարին որոշել են, թե ինչպես են պայքարելու սկանդալային նորությունների հետ, որպեսզի պաշտպանեն իրենց ընտանիքը զրպարտությունից։
Ըստ Vanity Fair-ի աղբյուրների՝ զույգը որոշել է հրապարակավ մեկնաբանել իրենց կյանքի մասին բոլոր սկանդալային տեղեկությունները, որպեսզի խուսափեն շշուկներից և կեղծիքներից: Նրանք վարձել են մի մարդու, ով կզբաղվի իրենց անձնական կայքի և սոցիալական ցանցերի էջերով: Նա 26-ամյա Դևիդ Ուոթկինսն է, ով 2019-ի ամռանը թողարկեց Սասեքսի դքսի և դքսուհու պաշտոնական բլոգը։