ՊՍԺ-ն կփորձի ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոյի իրավունքները:
El Confidencial-ը հայտնում է, որ փարիզցիները պատրաստվում են բանակցություններ սկսել 21-ամյա իսպանացու տրանսֆերի շուրջ: Հնարավոր տրանսֆերային գործարքի ֆինանսական կողմը դեռևս չի հրապարակվում:
Եթե մադրիդցիները հրաժարվեն վաճառել Իսկոյի տրանսֆերը, ՊՍԺ-ն կփորձի գնել «Չելսի»-ի կիսապաշտպաններ Օսկարի և Էդեն Ազարի իրավունքները: Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն 34 հանդիպում է անցկացրել, 10 գոլ խփել և գոլային 6 փոխանցում կատարել:










































