«Ջենոա»-ի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո «Միլան»-ի գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆը նշել է, որ իր թիմի նպատակն անփոփոխ է` եվրագավաթի ուղեգիր նվաճել:
«Մենք արդեն մոտ ենք մեր նպատակին: Կփորձենք իրագործել այն: Սակայն չենք կարող մոռանալ, որ 5-րդ տեղի համար պայքարում են շատ թիմեր, և այժմ նրանք ավելի մոտ են իրենց նպատակին, քան մենք:
Պետք է փորձենք որքան հնարավոր է շատ միավորներ վաստակել մրցաշրջանի վերջնամասում կայանալիք խաղերում: «Միլան»-ն այժմ արժանապատիվ տեղ չի զբաղեցնում: Մենք պետք է շարունակենք աշխատել»,- ասել է Զեդորֆը:











































