Գերմանացի դիզայները ոսկե դաջվածքով զուգարանի թուղթ է թողարկում, գրում է adme.ru-ն: Այն նախատեսված է այնպիսի մարդկանց համար, ովքեր արդեն ամեն ինչ ունեն: Ընդամենը 179 եվրոյով ցանկացողները կարող են իրենց օլիգարխ զգալ:
Tissue Design ընկերությունը, որի սեփականատերը և դիզայները Ֆրից Լոյբլն է, հատուկ սարքավորման շնորհիվ 24-կարատանոց ոսկե դաջվածքով զուգարանի թուղթ է թողարկում: Յուրաքանչյուր հաճախորդ կարող է իր ցանկությամբ պատկեր պատվիրել: Tissue Design-ը իր արտադրանքը մատակարարում է ողջ աշխարհով մեկ:
Լոյբլը հավատացնում է, որ հաճախորդների պակաս չունի:










































