Twitter-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումից հեռացրել է մեմը՝ հեղինակային իրավունքի հետ կապված բողոքի պատճառով, հայտնում է CNN-ը:
Հեղինակային իրավունքի խախտման վերաբերյալ բողոքը վերաբերել է տեսանյութին, որում Nickelback խմբի 2005-ին թողարկված «Photograph» երգի տեսահոլովակից փոփոխված երաժշտական հատված է եղել:
Նշվում է, որ Թրամփի գրառումը նախատեսված էր նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու՝ Հանթերի համար:
Գրառումը չի հեռացվել, բայց տեսանյութն այլևս հնարավոր չէ վերաթողարկել: