Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ հանդիպում է ունեցել ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի հետ:
Քննարկվել է կատալոնացիների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը`տրանսֆերային կանոնները խախտելու պատճառով:
«Ինձ հաջողվեց զրուցել Յոզեֆ Բլատերի հետ: Մեր միջև կայացավ ընկերական, անկեղծ և ջերմ զրույց»,- Marca-ն մեջբերում է Բարտոմեուի խոսքերը:











































