ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նպատակ է դրել կապիտուլացիայի ենթարկել Իրանին, նման քաղաքականությունն անհեռատես է, տեղեկացնում է RIA Novosti-ն։
«Ցավոք, Վաշինգտոնը նպատակ է դրել ամեն կերպ դիվայնացնել, մեկուսացնել և կապիտուլացիայի ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությանը: Չեմ կարծում, որ դա հեռատես քաղաքականություն է»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի նիստում:
Նրա խոսքով՝ Իրանի հասցեին տարբեր առիթներով հնչած մեղադրանքները չեն հենվում համոզիչ փաստերի վրա։