Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Ազգային ժողովը սկսում է իր հերթական նիստի աշխատանքները:
Այժմ քննարկվում է պատգամավոր Արման Աբովյանի կողմից ներկայացված՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
«Մենք պետք է խոսենք ոչ թե փորձագետների թվաքանակի փոփոխության մասին, այլ աշխատավարձի ֆոնդի մասին»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:
Խոսելով աշխատանքի արդյունավետության մասին՝ նա առաջարկեց ճկունություն մտցնել օրինագծում. «Ով ուզում է թվաքանակը ավելացնելու միջոցով արդյունավետությունն ապահովել՝ թող գնա դրան, ով ուզում է աշխատանքի կատարման արտադրողականության միջոցով շուկայից հնարավորությունը բերել և այդ կարողությունը ստեղծել ԱԺ-ում՝ թող դրան գնա»:
Մանրամասները՝ տեսանյութում: