Չինաստանի Պինշան նահանգի մանկապարտեզի վարիչը մահապատժի է դատապարտվել՝ երկու մանկահասակ աղջիկների սպանության համար: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Կինը դժգոհ է եղել, որ հարևան մանկապարտեզում երեխաների հավաքագրումն ավելի հաջող է եղել, ու որոշել է պատժել մրցակիցներին:
Նա յոգուրտի շշի մեջ թույն է ավելացրել, որը նրա մեղսակիցը դրել է այդ մանկապարտեզ հաճախող երկու քույրերի պայուսակների մեջ: Յոգուրտից աղջիկները մահացել են:
Ժողովրդական դատարանի որոշմամբ՝ մանկապարտեզի տնօրենն ու անմիջական մարդասպանը մահապատժի են դատապարտվել: Առայժմ հայտնի չէ՝ դատապարտյալները կբողոքարկե՞ն վճիռը, թե՞ ոչ, բայց ըստ օրենքի՝ բոլոր մահապատիժները պետք է հաստատի Չինաստանի Գերագույն դատարանը:








































