Թել Ավիվում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի 2014թ. առաջնությունը:
Հայաստանի հավաքականի կազմում առաջինը մրցահարթակ դուրս եկավ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը:
Նա պոկում վարժությունում գլխավերևում պահեց 109 կգ ծանրաձողը` վարժությունում զբաղեցնելով 10-րդ տեղը: Հրում վարժությունում, որտեղ Սմբատը շատ ավելի ուժեղ է, 147 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալ նվաճեց:
Արդյունքում` Սմբատ Մարգարյանը երկամարտի 256 կգ արդյունքով գրավեց 3-րդ հորիզոնականը` Հայաստանի հավաքականի կազմում նվաճելով առաջին մեդալը: