Իր տեսակի մեջ անհավանական խարդախություն է տեղի ունեցել Պրահայի գյուղատնտեսության ազգային թանգարանում: Փախուստի դիմած բանտարկյալը դարձել է Պրահայի խոշոր թանգարանի հաշվապահը ու այն թալանել 10 մլն կրոնով (մոտ 500 հազար դոլարով): Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը: Տղամարդը թալանել է թանգարանը և փախուստի դիմել:
Ավելի վաղ Վլադիմիր Պրոկոպը այդ գումարի չափով թալանել էր նաև Չեխիայի Ավետարանչական եկեղեցին, որտեղ հաշվապահ էր աշխատում:
Պարզվել է, որ Լիբոր Լիշկա անունով տղամարդը իրականում բանտարկյալ է, որն անցած տարի փախել էր բանտից ու գտնվում էր հետախուզման մեջ:










































