Արթուր Ալեքսանյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց: Հիշեցնենք, որ մրցաշարն ընթանում է Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում:
98 կգ քաշային կարգում հանդես եկող հայ ըմբիշը 1/16 եզրափակիչում հաղթեց ուկրաինացի Վլադիմիր Վասիլևին, 1/8 եզրափակիչում` խորվաթ Սինիշա Հոգանիչին, իսկ քառորդ եզրափակիչում` գերմանացի Ֆելիքս Ռադինգերին։
Եզրափակիչ անցնելու համար Ալեքսանյանը մրցապայքարի մեջ կմտնի նորվեգացի Մարտին Նիլսենի հետ։










































