Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է Cosa Nostra-ի Իտալիայում որոնվող առաջնորդ Դոմենիկո Ռանկադորեին, որին ավելի վաղ բրիտանական դատարանը թույլատրել էր մնալ երկրի տարածքում: Այս մասին հայտնում է AFP-ն:
Գործակալության հաղորդմամբ՝ Ռանկադորեն ձերբակալվել է Բրիտանիայի մայրաքաղաքի արվարձանում:
«Պալերմոյում մաֆիոզ միավորման անդամ լինելու համար նրա դեմ կա 7 տարի ժամկետով ազատազրկման գործող դատավճիռ՝ 1987-ի դեկտեմբերի 17-ից մինչև 1995-ի ապրիլի 13 ժամանակահատվածի համար»,- ասված է Բրիտանիայի ոստիկանության հայտարարության մեջ: 64-ամյա «Պրոֆեսոր» մականունով մաֆիոզն Իտալիայում դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ Cosa Nostra ազդեցիկ հանցավոր կազմակերպության հետ կապի համար:










































