Մալայզիայի վարչապետ Մահաթհիր Մոհամադը հայտարարել Է, որը պատրաստ Է բարձրագույն պետական պաշտոնն զբաղեցնել եւս երեք տարի, չնայած հաջորդ տարի պաշտոնաթող լինելու վերաբերյալ ավելի վաղ հայտարարված որոշմանը: Այդ մասին սեպտեմբերի 27-ին հայտնել Է Bernama գործակալությունը:
«Խոստանում եմ, որ կառավարության ղեկավարի պաշտոնը կթողնեմ համընդհանուր ընտրություններից առաջ, որոնք անցկացվելու են 2023 թվականին: Այնպես որ ես եւս երեք տարի ունեմ աշխատելու համար»,- հայտարարել Է 94-ամյա քաղաքական գործիչը Նյու Յորքում, որտեղ նա մասնակցում Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին: Վարչապետը պատմել Է, որ «օրական աշխատում Է 18 ժամ, քանի որ իրեն այնքան Էլ շատ ժամանակ չի մնացել մինչեւ պաշտոնաթողությունը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: