Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ 2012 թվականին Ալիևը կայցելի Ադրբեջան։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն։
Վերջինիս խոսքերով՝ ներկայումս կողմերը համատեղ աշխատում են ապրիլի 28-ին ձեռք բերված պայմանավորվածությունների ի կատար ածման ուղղությամբ։ Այդ ժամանակ Բաքու էր այցելել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը։
Միշչենկոն հայտնել է, որ ընթացիկ տարվա աշնանն Ադրբեջան է այցելելու Ուկրաինայի տնտեսական և խորհրդարանական պատվիրակությունը։ Բացի այդ, 2012 թվականին Բաքու է այցելելու Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակը։










































