Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Դրա համար Սերժ Սարգսյանին օր առաջ պետք է մեկուսացնել․․․ մի՞թե մոռացել եք Հոկտեմբերի 27-ը…

Օրը սկսվեց 1999-2003թթ․ ՀՀ ներքին գործերի նախարար, 2003-2008թթ․ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի՝ Բջնիի իր առանձնատանը ինքնասպանության գույժով։ Հայկ Հարությունյանը Մարտի 1-ի գործով առանցքային վկաներից էր, որի ցուցմունքը հրապարակվել է ԶԼՄ-ներում, նա այդ օրը ղեկավարել է Երևանի Ազատության հրապարակի օպերացիան, որտեղ գիշերում էր 2008թ․ ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքների դեմ բողոքի 10-օրյա ցույցերին մասնակցող ժողովուրդը։ Առաջ են քաշվում վարկածներ, որ Հայկ Հարությունյանը ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել են։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունը Մարտի 1-ի գործում։ Մեր հարցերին պատասխանում է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

-Պարոն Հովհաննիսյան, ըստ Ձեզ, ի՞նչ բացթողումներ են թույլ տվել մեր իրավապահ մարմինները, որ, համաձայն նախնական վարկածի, ինքնասպանություն գործեց Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիների առանցքային պաշտոնյաներից մեկը՝ Հայկ Հարությունյանը։ Ի՞նչ ահազանգ կարող է լինել այդ ինքնասպանությունը։ Չէ՞ որ նա Մարտի 1-ի գործով առանցքային վկա է։

– Նախ՝ ես իմ ցավակցություն եմ հայտնում Հայկ Հարությունյանի հարազատներին, և կոչ եմ անում հայավարի վերաբերվել նրանց մեծ վշտին՝ հայր, ամուսին, պապիկ են կորցրել: Հիմա դառնանք Ձեր հարցերին: Իրավապահ մարմինները պարտավոր էին ապահովել Հայկ Հարությունյանի անվտանգությունը, նրան լիարժեքորեն ներգրավեին Մարտի 1-ի քրեական գործում, որովհետև նա է անմիջականորեն ղեկավարել ոստիկանական օպերացիան, և այդ օպերացիայի ընթացքում, ինչպես դա մատնանշել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հատուկ զեկուցողներ Ատկինսոնն ու Պրեսկոտը, տեղի է ունեցել ուժի անհամաչափ կիրառում։ Դա եվրոպական կառույցի եզրակացությունն էր անմիջապես այդ ողբերգությունից հետո։ Այդ եզրահանգումը հաստատվել է նաև Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցների կողմից։ Եվ քանի որ ոստիկանապետն այդ ոստիկանական օպերացիայի անմիջական իրականացնողն էր, տարօրինակ է, որ մինչև հիմա նա ներգրավված չի եղել որպես մեղադրյալ գործի քննության ընթացքում։ Նրա անունը վերջին դատական նիստերից մեկում հնչեցրել է Ռոբերտ Քոչարյանը։ Իսկ դրանից անմիջապես հետո տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ․ նրան առեղծվածային հանգամանքներում հայտնաբերեցին մահացած։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ, այո՛, հնարավոր է, որ դա սպանություն էր։ Եվ սպանության մոտիվը կարող էր լինել այն, որ Հայկ Հարությունյանը պարզաբանումներ չտա Մարտի 1-ի գործով։

Մարտի 1-ի գործով կարծես մի ստվերային մութ ուժ ամեն ինչ անում է, որպեսզի տեղի չունենա քննություն ներքևից՝ սպանությունների հարցով։ Կա քննության առջև ինչ-որ ուժի կողմից դրված արգելք, որպեսզի սպանությունների հարցով լիարժեք քննություն չիրականացվի, և կծիկը չտանի դեպի այն հայտնի շտաբը, որը գործում էր կառավարության շենքում, Սերժ Սարգսյանի անմիջական ղեկավարությամբ։ Ո՞վ կարող է դրանում շահագրգռված լինել, եթե ոչ Սերժ Սարգսյանը։ Ո՞վ կարող է շահագրգռված լինել, որպեսզի սպանությունների հարցով չլինի հետաքննություն, որպեսզի օլիգարխների ներգրավվածության հարցով տեղի չունենա քննություն։ Փաստահավաք խումբը՝ ներկայումս ԱԺ պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի մասնակցությամբ, թարմ հետքերով 2008թ․ հայտնաբերել և հասարակությանը ներկայացրել էր, որ օլիգարխների թիկնապահները ստացել են զինվորական համազգեստ, ինչը մեծագույն հանցագործություն է։ Զինվորական համազգեստը սրբություն է մեր երկրի համար, որը կրող հայորդիները պաշտպանում են սահմանը։ Եվ զինվորական համազգեստը, հայրենիքի պաշտպանի տարազը տրվում է հանցագործներին, որոնք պատրաստվում են բռնություն գործադրել համաքաղաքացիների նկատմամբ։ Զինվորականների անունից, հասկանո՞ւմ եք։ Բանակը դնում են հարվածի տակ։ Դրա համար էլ մեր երկրում այսօր ծեծելով մահվան դուռն են հասցնում փոխգնդապետի՝ բանակում չծառայած մարզպետի ներկայությամբ, եթե ոչ անմիջական մասնակցությամբ, ինչը քննությունը պետք է պարզի։ Ինչ վերաբերվում է Մարտի մեկի գործին, ապա ակնհայտորեն քննությունն իրականացվում է այն ուղղությամբ, որ սպանությունները չբացահայտվեն։ Վերջերս ձերբակալեցին այն ժամանակ ոստիկանության ներքին զորքերի հրամանատարի տեղակալ Գեղամ Պետրոսյանին, հետո բաց թողեցին, իսկ այն ժամանակ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանին ընդհանրապես չեն ցանկանում անհանգստացնել: Երևի սպասում են, որ նա էլ լքի այս աշխարհը, ինչպես Հայկ Հարությունյանը… Ո՞վ էր շահագրգռված Հայկ Հարությունյանի վախճանի մեջ։

Նրանք, ովքեր խոչընդոտում են, որպեսզի Մարտի 1-ի գործով քննությունն ընթանա ճիշտ ուղղությամբ։ Այսինքն՝ սպանությունների բացահայտման ուղղությամբ, ինչից հետո արդեն շղթայական ձևով կհասնենք հրաման տվողներին, հրաման տվողներին հրաման տվողին։ Կարծես թե ամեն ինչ արվում է, որպեսզի Սերժ Սարգսյանը չներգրավվի այդ գործում։ Խորհրդային տարիներին ասում էին, որ կան քննադատությունից դուրս ոլորտներ և անձինք։ Հիմա կա քննությունից դուրս մի անձ, որը ղեկավարել է կառավարության շենքում այն ժամանակ տեղակայված ու պատժիչ գործողությունները համակարգող շտաբը։ Այդ անձը հայտնի այդ շտաբի ղեկավար՝ այն ժամանակ վարչապետ ու նախագահ չընտրված Սերժ Սարգսյանն էր։ Եվ այդ շտաբի անդամ է եղել Հայկ Հարությունյանը, որը հրազենային կրակոցից սպանվեց։ Այն նույն Հայկ Հարությունյանը, որին մեղադրյալի կարգավիճակով չեն ներգրավել՝ հավանաբար այն պայմանով, որ նա վկայի կարգավիճակում կտա անհրաժեշտ ցուցմունքներ։ Մնում է պարզել, թե այդ պայմաններում նա ի՞նքը խփեց իրեն, թե՞ նրան խփել տվեցին նրանք, ովքեր չեն ցանկանում հայտնվել ճաղերի հետևում և ձգտում են ամբողջ մեղքը բարդել մեկ մարդու՝ այն ժամանակ բանակի Գերագույն գլխավոր հրամանատարի վրա: Կարելի է ենթադրել, որ Հայկ Հարությունյանն այդ մոտեցումը չէր կիսում, և հենց այդ պատճառով ինքնասպան եղավ կամ սպանվեց վարձու մարդասպանների կողմից: Հասկանո՞ւմ եք, Յուրի Խաչատուրովին, որը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն էր, ներգրավեցին, կալանավորեցին, Սեյրան Օհանյանին, որը ՀՀ պաշտպանության նախկին նախարարն էր, գլխավոր շտաբի պետ էր 2008 թվականի մարտի մեկի դրությամբ, կալանավորեցին, իսկ Հայկ Հարությունյանը, որը ոստիկանապետն էր, ներգրավել էին վկայի կարգավիճակով, իսկ այն ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանին ընդհանրապես չեն անհանգստացնում։ Այսինքն՝ քննության սլաքն ամեն գնով ուզում են ուղղել Հայոց բանակի դեմ և բոլշևիկների օրինակով վարկաբեկել բանակը, խզումներ առաջացնեն բանակի ներսում՝ սպաների ու զինվորների, բարձրաստիճան սպաների ու կրտսեր սպայակազմի միջև: Ես պնդում եմ, որ դա դասական բոլշևիզմ է, երբ վարկաբեկում են բանակն ու բարձրաստիճան սպաներին: Այդպես ժամանակին բոլշևիկները կազմալուծեցին Եվրոպայում անցած դարասկզբին ամենաուժեղ ռուսաց բանակը և ապահովեցին դրանով այդ բանակի կողմից Առաջին համաշխարհային պատերազմում արյան գնով նվաճված հաղթանակի կորուստը: Այն ժամանակ բոլշևիկյան զինվորական կոմիտեների պարագլուխներն էին սպաներին ծեծելով սպանում, ինչպես այսօր դա անում են հեղափոխության անունից հանդես եկող մարզպետներն ու նրանց օգնականները: Եվ հիմա, երբ բանակի ղեկավարությունը լռում է, դա խայտառակություն է։

Լիսկայի չարագործությունների օրոք լռում էր, Նեմեց Ռուբոյի չարագործության ժամանակ լռեց, մի՞թե այսօր էլ է լռելու՝ մոռանալով մեկը բոլորի համար և բոլորը մեկի համար հայտնի բանակային սկզբունքը: Եվ այս խայտառակ վերաբերմունքը հայոց սպայի արժանապատվության նկատմամբ պատահական չէ, որ տեղի է ունենում այս պայմաններում, երբ Մարտի 1-ի գործն ուղղում են բանակի դեմ՝ թողնելով մի կողմ Սերժ Սարգսյանին ու նրա օլիգարխների բանդաներին, որոնք անարգել են զինվորական զգեստը և բանակայինների անունից կատարել են բռնություններ:

-Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ուժային կառույցների տարբեր ղեկավարներ ինքնասպան եղան կամ մահացան առեղծվածային հանգամանքներում՝ Վահրամ Խորխոռունի, Արծրուն Մարգարյան, գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյան, դատախազ Արամ Կարապետյան։

-Ինչո՞ւ միայն Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, հիշեք ամբողջ երեսուն տարվա ընթացքը։ Հիշեք ՊԱԿ-ի գեներալ Մարիուս Յուզբաշյանին, գեներալ, ոստիկանապետ Հայկազ Շահինյանին։ Խոսքն այն մասին է, որ բանակային գեներալները՝ Խաչատուրով, Օհանյան, որպես մեղադրյալներ, ներգրավվեցին, իսկ ոստիկանապետը, ներքին զորքերի հրամանատարը, այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ ոչ, այն դեպքում, երբ դա եղել է ոստիկանական օպերացիա, որը պարտավոր էր վերահսկել գլխավոր դատախազը ու դատախազությունը։ Մարտի 1-ի առավոտյան, ժամը 07․00-ին, երբ մեզ դուբինկաներով եկան ցրելու, Փաշինյանը կանգնած էր Տեր-Պետրոսյանի աջ կողմում, ես՝ ձախ կողմում։ Եվ դա անում էին ոստիկանները, այնտեղ բանակ չկար։ Բացի դրանից, սպանվածների մեջ կան նաև ոստիկաններ։

Ինչո՞ւ են ուզում վարկաբեկել բանակը, իսկ ոստիկանությանը խնայում են։ Մարտի 1-ի գործողությունները եղել են ոստիկանական օպերացիա, թող գտնեն անհամապատասխան ուժ կիրառողներին, որի մասին նշել են ԵԽԽՎ զեկուցողները։ Հետո շղթայով կարող են հասնել վերև, տեսնեն՝ այդ ամբողջ շտաբը ղեկավարել է Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Ռոբերտ Քոչարյանը, գուցե նրանք երկուսո՞վ են ղեկավարել։ Ես կասկած չունեմ, որ Հայկ Հարությունյանի մահն անմիջականորեն կապված է Մարտի 1-ի գործով քննության հետ, կապված է այն բանի հետ, որ նրան, ինչպես հայտարարեց գլխավոր դատախազը, երբևէ չեն հարցաքննել։

-Բայց Հայկ Հարությունյանի ցուցմունքը Մարտի 1-ի գործով տպվել է ԶԼՄ-ներում։

– Եվ դրանից հետո նա ամոթի՞ց է որոշել ինքնասպան լինել՝ գերադասելով մահը դատարանում այդ ցուցմունքները հաստատելուց, թե՞ նրան սպանել են, որ այդ ցուցմունքները դատարանում չպնդի: Սրանք այն հարցերն են, որոնց պատասխանը պարտավոր է տալ քննությունը: Կարող է պարզվի, որ այն նույն ձեռքը, որը չի ներգրավել կամ խոչընդոտել է Հայկ Հարությունյանին որպես մեղադրյալ քննության մեջ ներգրավելուն, նա էլ կազմակերպել է նախկին ոստիկանապետի սպանությունը։

-Իսկ ո՞ւմ ձեռքն է դա, ըստ Ձեզ։

-Իմ կարծիքով՝ Սերժ Սարգսյանի։ Դրա համար Սերժ Սարգսյանին օր առաջ պետք է մեկուսացնել, որպեսզի նա չկարողանա նման բաներ կազմակերպել։ Մի՞թե մոռացել եք Հոկտեմբերի 27-ը…

 -Սոցիալական ցանցերում օգտատերերը պահանջում են ապահովել նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, այլ նախկին պաշտոնյաների անվտանգությունը, որոնք առնչվել են Մարտի 1-ի գործին։

-Ճիշտ է։ Եվ նրանց համար ամենաանվտանգ տեղը կալանավայրն է։ Իրենց համար էլ է լավ, քննության շահերից էլ կբխի։

Բայց քննությունն իրականացնում են այնպես, որ Մարտի 1-ի համար միակ մեղավորը լինեն բանակը և ղարաբաղցիները, որոնք ներկայացվում են մեկ կերպարով՝ այն ժամանակվա Գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի կերպարով։ Իսկ դա ձեռնտու է դրսի ուժերին, այն ուժերին, որոնք նպատակ ունեն կազմալուծել Հայոց բանակը, այն բանակը, որն եղել է տարածաշրջանում ամենաուժեղը։ Եվ հիմա այդ բանակը գլխացավանք է այդ ուժերի համար, այն ուժերի, որոնք կազմակերպեցին Հոկտեմբերի 27-ը, սպանեցին Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին։ Այդ ուժերն են, որ ուզում են տկարացնել մեր պետությունը և պարտադրել մեզ պարտվողական լուծումներ արցախյան հիմնահարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում