Saturday, 06 06 2026
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին

Forbes-ը քաղաքական պատվեր է կատարում. Վ.Սաֆարյան

Forbes ամսագրի վատագույն տնտեսությունների տասնյակում Հայաստանի հայտնվելը «քաղաքական գնահատական» է, և դրանով «փորձում են ճնշում գործադրել Հայաստանի վրա»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Ըստ նրա՝ հոդվածագրի թիրախում հայտնվել են այն երկրները, որոնք «ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ չունեն, և սա ուղղակի պատվիրված հոդված է»:

Վ.Սաֆարյանի խոսքով՝ ամսագիրը հաշվի չի առել անգամ ԱՄՆ-ում բնակվող հայկական համայնքը, որը մեծ դեր ունի ընտրությունների ժամանակ: «Առաջին լրատվական»-ի դիտարկմանը, թե Forbes-ն օգտագործել է ԱՄՀ-ի տրամադրած տվյալները, Վ. Սաֆարյանը պատասխանեց. «Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալները կարելի է տարբեր կերպ մեկնաբանել՝ նայած, թե դու ինչ ինտոնացիայով ես այս ամենն օգտագործում»: Ըստ նրա՝ ամսագիրը պետք է «բարի խորհուրդներ տար», մատնանշեր այն պատճառները, թե ինչու է Հայաստանն այսպիսի տխուր վիճակում:

«Տարիներ շարունակ իրենց իսկ մատուցած կողմնորոշիչների արդյունքում է, որ Հայաստանը հայտնվել է այսպիսի ծանր վիճակում»,- նկատեց Վ. Սաֆարյանը՝ մեկնաբանելով, որ արևմտյան նորմերով արգելվում է պետության միջամտությունը տնտեսությանը, մինչդեռ արևմտյան կիսագնդի «ոսկե միլիարդի» երկրներն են Հայաստանին պարտադրել այս տնտեսական քաղաքականությունը: Նա նաև Արևմուտքին մեղադրեց, թե ինչու մինչև հիմա չի բարձրաձայնել ՀՀ օլիգարխիկ համակարգի մասին, միաժամանակ շեշտելով, որ Հայաստանում տարվող տնտեսական քաղաքականությունը պետք է փոխվի, քանի որ դա բերել է հասարակության ծայրաստիճան բևեռացման:

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը հակադարձեց, որ Սահմանադրությունում նշվում է, որ ՀՀ-ն ինքնավար երկիր է և, անկախ միջազգային կառույցների պարտադրանքներից, երկիրն ունի իշխանություն, որի սուրբ պարտականությունն է պահպանել ՀՀ շահերը: Նրա խոսքով, շատ այլ երկրներ նույնպես առնչվում են «ոսկե միլիարդին», օրինակ՝ Սինգապուրը, Կորեան, Վիետնամը, բայց շատ լավ էլ զարգանում են, իսկ Հայաստանը միտված չէ զարգանալու: Որպես օրինակ՝ նա մատնանշեց սահմանի վրա ԱԱՀ գանձումը:

Հ.Մեսրոբյանի կարծիքով, կարևոր չէ՝ որերորդ տեղում ենք, և որքանով է դա ճիշտ հաշվարկված, առավել կարևոր է երկրի իրական վիճակը. «Հիմնական պատճառն այն է, որ պետությունն ընդհանրապես, տնտեսությունը մասնավորապես, օլիգարխված է: Սա նշանակում է, որ Հայաստանը թե՛ երկրի ներսում, թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում անմրցունակ է»: Հ.Մեսրոբյանը որպես ապացույց բերեց այն, որ հայկական բիզնեսը կամաց-կամաց գնում է Վրաստան, որտեղ ավելի մրցունակ պայմաններ են։ Թե՛ գների, թե՛ տեխնոլոգիաների մասով մեզ մոտ դրական միտումներ գրեթե չկան, ամբողջ աշխարհով մեկ Հայաստանը քայլ առ քայլ իր կշիռը կորցնում է:

«Ունենք բավական լուրջ արտգաղթ, այսինքն՝ ոչ կոմֆորտ երկիր ենք: Որակապես ծուղակի մեջ ենք: Հայաստանը որպես երկիր քանդվում է թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ համակեցության ոլորտում: Շատ հնարավոր է՝ նախավերջինը չենք, բայց դրանից ոչինչ չի փոխվում»,- շեշտեց Հ.Մեսրոբյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում